ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Շուկայում առաջատար դիրք գրավելու և բիզնեսի հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գիտակցի իր առավելությունները` գործունեության իր ոլորտում իրականացնելով հիմնավոր, համեմատական հետազոտություն: Մի շարք բնագավառներում գործնական խորհրդատվություն տրամադրելուց բացի, Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ է նաև համեմատական վերլուծությունների, հենանիշային և ճյուղային հետազոտությունների, ռազմավարական զարգացման և քաղաքական վերլուծության ասպարեզում:

Գլոբալ Էս Փի Սի-ի «Հետազոտություն և Վերլուծություն» բաժինը ներկայացնում են որակավորված փորձագետներ, որոնք ունակ են իրականացնելու բարձրակարգ հետազոտություններ և վերլուծություններ` տնտեսական և սոցիալական այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, շինարարությունը, զբոսաշրջիկությունը և արտահանման զարգացումը:

Այսօր բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ գիտակցում են հենանշային քննության և խնդիրների լավագույն լուծման կարևորությունը: Գլոբալ Էս Փի Սի-ն հենանշային հետազոտություն իրականացնելու և աջակցություն ստանալու լավագույն ընտրությունն է` Ձեր առանձնահատուկ իրավիճակին համապատասխան լուծումների հայտնաբերման հարցում:

Ընկերության «Հետազոտություն և Վերլուծություն» բաժինը հայտնի է որպես հուսալի գործընկեր` արտասահմանյան և տեղական այնպիսի հաճախորդների շրջանում, ինչպիսիք են` միջազգային կազմակերպությունները, կառավարական մարմինները, մասնավոր գործարարությունը և հասարակական կազմակերպությունները:

Գլոբալ Էս Փի Սի-ն, կարևորելով հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը և մանրակրկիտ վերլուծությունը, օգտագործում է իր ամբողջ մասնագիտական հմտությունները Ձեզ լիարժեք և անհատական ծառայությունների փաթեթ ներկայացնելու համար: Վերջինս կօգնի Ձեզ գիտակցելու Ձեր ընկերության դիրքը շուկայում, գտնելու արագ և ճիշտ որոշում, ինչպես նաև կտրամադրի թարմ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող նյութերի վերաբերյալ:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գլոբալ Էս Փի Սի-ի Ռազմավարական Վերլուծության բաժինն իր հաճախորդներին տրամադրում է ռազմավարական վերլուծություն, ներառյալ քաղաքական զեկույցներ և երկրի ռիսկի գնահատում: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության խորը վերլուծությամբ և գնահատումով: Ավելին, մենք առաջարկում ենք տարածաշրջանի իրավիճակի գնահատման բացառիկ մոտեցում, որն անհրաժեշտ նախապայման է տեղեկացված բիզնեսի և ներդրումային որոշումներ կայացնելու համար: Մեր ռազմավարական ծառայությունները ներառում են բացառիկ ապրանքներ. տնտեսության, քաղաքական և ռազմական անվտանգության ոլորտների միտումների ու կարևորագույն իրադարձությունների վերլուծություններ:

Գիտակցելով, որ տեղեկատվությունն ու գիտելիքներն անհրաժեշտ են և՛ անհատական ներդրողներին, և՛ միջազգային կազմակերպություններին հուսալի որոշումներ կայացնելու համար, մենք տրամադրում ենք ուսումնական ծառայությունների լայն տեսականի,որոնք ուղղված են սպասարկելու մեր հաճախորդներին, առաջարկելով անհրաժեշտ փորձ և գիտելիքներ, որոնք ունեն կարևոր նշանակություն մրցակցային առավելություն ձեռք բերելու հարցում:

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Գլոբալ Էս Փի Սի-ի Շուկայական Հետազոտությունների Բաժինը աչքի է ընկնում բարձրակարգ և կրթված անձնակազմով, որն ունի իր հետևում հսկայական փորձ և պատրաստ է աջակցել  և ներկայացնել իր հաճախորդներին շուկայում` համապատասխան անհատական հետազոտությունների միջոցով։


Մեր օրերում տեղեկատվությունը դարձել է հաջողակ մրցակցության ամենաարժեքավոր ռեսուրսը։ Գլոբալ Էս Փի Սի-ին տրամադրում է ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների ամբողջական ցանկ` ինտերնետ հետազոտություններից մինչև միտումների կանխատեսում` ձեր նպատակներին արագ և արդյունավետ հասնելու համար։

Մեր ծառայություններն են.

  • Սպառողների բավարարվածությանն ուղղված հետազոտություն
  • Սեգմենտային հետազոտություն
  • Գնորոշման հետազոտություն
  • Միջազգային շուկայի հետազոտություն
  • Բրենդային հետազոտություն
  • Ինտերնետային հետազոտություն
  • Գովազդային արշավին ուղղված հետազոտություն
  • Պահանջարկի գնահատում
  • Շուկայի գնահատում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

 

Արդյունավետ մարքեթինգային հետազոտությունների իրականացման մեջ չափազանց կարևոր դեր են խաղում հարցումները,որոնք հանդիսանում են մարդկանց արժեքները, մոտեցումները և վարքը բացահայտող հիմնական միջոց։ Մենք Գլոբալ Էս Փի Սի-ում տրամադրում ենք հարցումներ, հարցազրույզներ, հարցաթերթիկներ, իրականացնում ենք դրանց մանրամասն վերլուծություն, պատրաստում և ներկայացնում ենք վերջնական արդյունքների զեկույցը

 

Տարիների ընթացքում մենք մշակել ենք աշխատանքի մեր եզակի ոճը, որը հնարավորություն է ընձեռում ամենօրյա խնդիրներին տալ լիովին նոր լուծումներ, որոնք ուրաքանչյուր հարցում ուղղված են ձեր պահանջներին, հաճախորդներին և ձեր շուկային։


Գլոբալ Էս Փի Սի
-ի փորձը թույլ է տալիս արագ հավաքել հարկավոր տեղեկատվություն հետևյալ մեթոդների միջոցով.

  • Հեռախոսային հարցում
  • Փոստ/Փոստի անմիջական հասցեագրում
  • Ինտերնետ
  • Տնայցի միջոցով անցկացվող հարցումներ
  • Անհատական հարցազրույցներ
  • Ֆոկուս խմբեր
  • Ուղեղների գրոհ (Brainstorming)
  • Զանգվածային Լրատվամիջոցներ
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008