ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

World Bank

Անվճար իրավաբանական օգնությունը Հայաստանում, 2015

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը իրականացրել է Հայաստանում անվճար իրավաբանական օգնության ծառայությունների գործող համակարգի, այդ թվում` անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև ֆինանսական դժվարությունների ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը ներկայացնում է նաև առաջարկություններ՝ ուղղված Հայաստանում անվճար իրավաբանական օգնության համակարգի կատարելագործմանը։

Ուսումնասիրության հիման վրա ընկերության կողմից մշակվել և ՀՀ փաստաբանական դպրոցի օգտագործմանն է հանձնվել նաև Անվճար իրավաբանական ծառայությունների Ուղեցույց-օպերացիոն ձեռնարկը։


USAID/EDMC

Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2014

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2014»-ը։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագործական և երկիր դեղ ներմուծող ընկերությունների, արտերկրի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունների մասին։ Ուղեցույցն սպառիչ ներկայացնում է հանրապետության դեղերի շուկայի միտումները՝ արտադրության, արտահանման և ներմուծման շարժի տեսանկյունից, ինչպես նաև ոլորտի կրթական հաստատությունները։


USAID/EDMC

Վերամշակված սննդի ուղեցույց. Հայաստան 2014

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է «Վերամշակված սննդի ուղեցույց. Հայաստան 2014»-ը ։ Այն տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում այդ ոլորտի ներկա վիճակի, զարգացման միտումների, սննդի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների վերաբերյալ։ Ուղեցույցը ներառում է տեղեկություններ Հայաստանում վերամշակված սննդի արտահանման հնարավորությունների և ուղղությունների մասին։


USAID/EDMC

Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի ինտերակտիվ քարտեզ

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում պատրաստել է Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի ինտերակտիվ քարտեզ։ Այն ընդգրկում է ՀՀ ապրանքների ներմուծման, ինչպես նաև Հայաստանից գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ընթացակարգերի նկարագիրը։

Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս պարզեցված կերպով ծանոթանալ վերոնշյալ ընթացակարգերին՝ մի քանի հիմնական քայլերի միջոցով։ Յուրաքանչյուր քայլում մանրամասն կերպով ներկայացվում են նաև այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն արտահանողի կամ ներմուծողի կողմից։ Ընթացակարգերի նկարագրությունը տրված է 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գործող ՀՀ մաքսային օրենսդրության հիման վրա։


European Commission | ECORYS Netherlands

Առևտրի կայունության ազդեցության գնահատում՝ ԽՀԱԱԳ շրջանակներում

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է միջազգային թիմի մաս (նիդեռլանդական Էկորիս և լեհական Քեյս ընկերությունների հետ միասին), որն իրականացնում է առևտրի կայունության ազդեցության գնահատում՝ ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման վերաբերյալ տարվող բանակցությունների շրջանակում։

Այս ուսումնասիրության նպատակն է գնահատել, թե ինչպես առևտուրը և առևտրին առնչվող դրույթները, որոնք ընդգրկված են բանակցություններում, կազդեն Հայաստանի և Եվրամիության տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին (ինչպես նաև այլ առնչվող երկրներին, հատկապես հարևան զարգացող երկրներին)։ Ավելին, այն կառաջարկի միջոցառումներ (առևտրային և ոչ առևտրային-այսպես կոչված «սահմանից դուրս» առաջացած խնդիրներ), որպեսզի առավելագույնին հասցվեն ԽՀԱԱԳ-ից ակնկալվող օգուտները և կանխվեն կամ նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները։


USAID/EDMC

Ներդրումային ուղեցույց

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է ներդրումային ուղեցույց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։

Այն կարող է օգտագործվել ներդրողների համար որպես ձեռնարկ՝ նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու, ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու և Հայաստանում բիզնես վարելու համար։


USAID/EDMC

Ձեռնարկատիրության զարգացում և շուկայական մրցունակություն

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկատիրության զարգացում և շուկայական մրցունակություն ծրագիրն իրականացնող միջազգային թիմի մաս։

Տնտեսական զարգացում և շուկայական մրցունակություն (ՏԶՇՄ) ծրագիրը USAID-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որի համախառն բյուջեն կազմում է 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրն իրագործվելու է միջազգային և հայկական խորհրդատվական ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ՝ Պրագմա կորպորացիայի գլխավորությամբ։ Ծրագիրը հաջող իրականացումը երաշխավորված է Պրագմա կորպորացիայի, Shore Bank International, Sibley Associates, Small Enterprise Assistance Fund (SEAF), Տնտեսական և ձեռնարկատիրական զարգացման կենտրոնի (CEED), Գյուղատնտեսական զարգացման ասոցիացիայի (AIRD) միջազգային փորձագետների և «Գլոբալ Էս Փի Սի» ու Գրանդ Թորնթոն ԱՄԻՕ ընկերությունների հայ փորձագետների խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ։


IMF

Գլոբալ Էս Փի Սի-ն մի շարք ծառայություններ է մատուցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին։ Մատուցված ծառայությունների փաթեթում ընկերությունը գրասենյակին հիմնականում տրամադրել է իրավաբանական բնույթի ծառայություններ և փաստաբանական օժանդակություն։

Արժույթի միջազգային հիմնադրամն իրենից ներկայացնում է աշխարհի 187 երկրները միավորող միջազգային կազմակերպություն: Այն նպատակ ունի ամրապնդել համաշխարհային արժութային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայություն, օժանդակել միջազգային առևտրին, խթանել զբաղվածության բարձր մակարդակը և տնտեսական աճը, ինչպես նաև կրճատել աղքատության մակարդակն աշխարհում:


USAID/HS-STAR

Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագիրն իրականացնող աշխարհառչակ «Էբթ Էսոուշիըթս» ինկ. ընկերությանը։

HS-STAR ծրագիրն ուղղված է առողջապահության համակարգի ամրապնդմանը' միաժամանակ բարելավելով տրամադրվող բուժօգնության որակը և մեծացնելով բնակչության իրազեկությունը բուժօգնության գերակա ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են մոր և մանկան առողջությունը, վերարտադրողական առողջությունը և ընտանիքի պլանավորումը, տուբերկուլյոզը, ոչ վարակիչ հիվանդությունները և անհետաձգելի բուժօգնությունը:


Եվրոպական հանձնաժողով
Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (փուլ V) (AEPLAC – V) ինտերնետային կայքի պատրաստում
Գլոբալ Էս Փի Սի-ն Սմարթ Սիսթեմս ընկերության հետ համատեղ մշակել է Քաղաքական և խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն - փուլ V (AEPLAC V) ծրագրի www.aeplac.euինտերնետային կայքը։ Վերջինիս գլխավոր նպատակներն են ԵՄ ինտեգրման հետ կապված հանրային կառավարման մարմինների կարողությունների զարգացմանն աջակցելը` Գործընկերության և համագործակցության համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրերի միջոցով, ՀՀ-ում ԵՄ-ի մասին իրազեկությունը բարձրացնելը, ինչպես նաև ԵՄ Խորհրդատվական խմբին աջակցելը։

  • Արդյունավետ և կարևոր խորհրդատվություն, այդ թվում նաև խորհրդատվություն` կապված ինտերնետային կայքի դիզայնի և բովանդակության հետ,
  • AEPLAC V-ի անձնակազմի համար դասընթացների անցկացում` պատրաստված կայքը, վերջինիս հնարավորությունները, նրանում ընդգրկված տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգը ներկայացնելու նպատակով, ինչպես նաև կայքի օգտագործողի և ադմինիստրատորի ուղեցույցների մշակում։

Եվրոպական հանձնաժողով
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության ինտերնետային կայքի պատրաստում
Գլոբալ Էս Փի Սի-ն` որպես Սմարթ Սիսթեմս ՍՊԸ-ի խորհրդատու, մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի իրականացմանը» ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության ինտերնետային կայքի ձևավորման աշխատանքներին։ Կայքում կներկայացվի տեղեկատվություն` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա ծրագրերի վերաբերյալ։

  • Կայքի տեսքի և բովանդակության հետ կապված մասնագիտական առաջարկություններ,
  • ՀՀ պետական կառավարման մարմիններում նշանակված համապատասխան անձանց համար դասընթացի կազմակերպում, պատրաստված ինտերնետային կայքի, կայքում տեղադրված տեղեկատվության կառավարման էլեկտորանային համակարգի և դրանից օգտվելու ձևերի ներկայացում:

«Հայաստան» Համահայկական հիմնադրամ
ՀԱՏՄ ՍՊԸ–ի գործունեության ֆինանսական և գործառնական վերլուծություն
Գլոբալ Էս Փի Սի-ն իրականացրել է ՀԱՏՄ-ի ֆինանսատնտեսական գործունեության համապարփակ վերլուծություն և հետևյալ ուղղությունների վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ բարելավման նպատակով`

  • Եկամուտներ, եկամուտների կառուցվածք,
  • Շահութաբերություն, ներառյալ ինքնարժեքի և այկ ծախսերի կառուցվածք և հաշվառում,
  • Ֆինանսական վիճակ,
  • Մենեջմենթ և կադրային քաղաքականություն,
  • Մարքեթինգային գործունեություն:

Գլոբալ Էս Փի Սի-ն աջակցել է ՀԱՏՄ ՍՊԸ-ի ղեկավարությանը բիզնես ծրագրի մշակմանը` անհրաժեշտ ուղղեցույցի տրամադրմամբ և իրականացրել է ֆինանսական արդյունքների նախնական կանխատեսումներ:


«Հայաստան» Համահայկական հիմնադրամ
Շինանյութերի շուկայի հետազոտություններ
ՀԱՏՄ ՍՊԸ–ի գործունեության ֆինանսական և գործառնական վերլուծության շրջանակներում Գլոբալ Էս Փի Սի–ն իրականացրել է Հայաստանում շինանյութերի շուկայի ընդհանուր հետազոտություն: Հետազոտությունը իր մեջ ներառել է շինանյութերի արտադրության և շինարարական ոլորտի ավելի քան 40 ընկերությունների հետ հարցազրույցներ, առկա հետազոտությունների ուսումնասիրություն, շինարարական ոլորտի ծավալների գնահատում և այլն:


Առևտրի համաշխարհային կազմակերպություն
ԱՀԿ համաձայնագրերի վերաբերյալ մասնագիտացված դասընթացների անցկացում ՀՀ համապատասխան նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի համար.

  • պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար հատուկ դասախոսությունների և սեմինարների կազմակերպում և անցկացում:

Առևտրի համաշխարհային կազմակերպություն
ՀՀ ինստիտուցիոնալ և իրավական համակարգերի ուսումնասիրություններ և ԱՀԿ դրույթների համապատասխանության գնահատում.
  • ՀՀ նախարարություններում և պետական մարմիններում ինստիտուցիոնալ հետազոտությունների անցկացում,
  • ՀՀ առևտրի ոլորտները կանոնակարգող օրենքների և ԱՀԿ համաձայնագրերի հետ կապված այլ օրենքների հետազոտություն,
  • ԱՀԿ շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքի ուսումնասիրություն:

Առևտրի համաշխարհային կազմակերպություն
ԱՀԿ բանակցությունների ընթացիկ փուլում ԱՀԿ անդամ երկրների ներկայացրած առաջարկությունների, դիրքորոշումների և դրանց շուրջ կայացած քննարկումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, տեխնիկական փաստաթղթերի թարգմանություն և տպագրում.
  • տեխնիկական փաստաթղթերի հետազոտում, հավաքագրում և թարգմանություն,
  • ԱՀԿ բանակցությունների ներկա գործընթացի, անդամ երկրների առաջարկությունների, դիրքորոշումների և քննարկումների մասին ժողովածուների մշակում ու տպագրություն:

Առևտրի համաշխարհային կազմակերպություն
ԱՀԿ ծանուցման գործակալության ինտերնետային կայքի համար նոր դիզայնի պատրաստում, շարունակական զարգացում, ընդգրկման ոլորտների ընդլայնում.
  • վեբկայքի նոր դիզայնի, ֆունկցիոնալ ոլորտների և հղումների մշակում և պատրաստում,
  • ԱՀԿ անդամ երկրների մաքսային ուղեցույցերի և առևտրային ռեժիմների վերաբերյալ տեղեկատվությունների ուսումնասիրություն, հավաքագրում և թարգմանություն,
  • առևտրատնտեսական բնագավառում գործող օրենքների, կանոնակարգերի ու ԱՀԿ ընթացիկ փաստաթղթերի հավաքագրում, մշակում և խմբավորում:

USAID/CAPS
ՀՀ ՏՀՏ քաղաքականությունների համեմատական ուսումնասիրություն ՏՏ մրցունակության աճի տեսանկյունից
  • ՏՏ կենսունակ հատված ունեցող երկրների, ինչպիսիք են Իսլանդիան, Իռլանդիան, Էստոնիան, Հարավային Կորեան և Եգիպտոսը, և դրանց զարգացման ուղիների հետազոտություն և մանրակրկիտ վերլուծություն:
  • Վերոնշյալ երկրների և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման միտումների համեմատական վերլուծություն և եզրակացությունների ու առաջարկների ներկայացում:

USAID/CAPS
ՏՏ զարգացման ազգային ռազմավարություն և հայեցակարգ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար
  • Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության համար «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի» նախագծի մշակում տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր ոլորտ զարգացնելու և Հայաստանում կենսունակ Էլ-հասարակություն ստեղծելու՝ նախարարության ռազմավարական նպատակներին աջակցելու համար:
  • ՏՏ արդյունաբերության զարգացման գլխավոր նպատակների և դրանց հասնելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրերի ուսումնասիրություն և նկարագրություն:

Համաշխարհային բանկ/Սի Փի Էս Սի Տրանսկոմ (Կանադա)
ՀՀ երկաթուղիների կոնցեսիայի տենդերի գործարքի իրականացման ծառայությունների խորհրդատվություն:
Գլոբալ Էս Փի Սի-ն հանդիսանում էր կանադական Սի Փի Էս Սի Տրանսկոմ ընկերության տեղական գործակալը: Վերջինիս նպատակն էր խորհրդատվություն մատուցել Հայաստանի Կառավարությանը պետական սեփականության մեջ գտնվող Հայաստանի Երկաթուղիների կոնցեսիայի վերաբերյալ: Գլոբալ Էս Փի Սի-ն պատասխանատու էր Սի Փի Էս Սի Տրանսկոմ ընկերության մոտ առաջացած ցանկացած խնդրի լուծման համար, որը կապված էր ֆինանսական խորհրդատվության հետ: Արդյունքում Սի Փի Էս Սի-ն Հայաստանի Կառավարությանը ներկայացրեց երկաթուղու կոնցեսիայի համապատասխան կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008