ԾՐԱԳՐԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ

4-րդ միջազգային դեղագործության մրցունակության համաժողով

pharma-armenia

Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից կազմակերպված «4-րդ միջազգային դեղագործության մրցունակության համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները այլոց թվում ներառել են միջոցառման ապրանքանշանի, օրակարգի մշակումը, գովազդային նյութերով ապահովումը, էլեկտրոնային կայք պատրաստումը, ինչպես նաև համաժողովի ուղիղ հեռարձակման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները։ Համաժողովին հրավիրվել են մասնակցելու ավելի քան 400 դեղ արտադրողներ, առաջատար ներմուծող ընկերություններ, լաբորատորիաներ, բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մարքեթինգային ծառայություններ «Մեդիքլ Իննովեյշն» ընկերությանը

med_inov

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է  մի շարք մարքեթինգային ծառայություններ բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվող  ամերիկյան «Մեդիքլ Իննովեյշն» ընկերությանը։ Ընկերության համար Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է www.medicalinovation.com կայքի մշակման աշխատանքները։  Պատրաստել է նշանաբանը և պատկերանշանը։ Ընկերության համար նախագծել է կորպորատիվ գույները և ոճը։

Մարքեթինգային ծառայություններ «Լա Բելլա Բեստիա» ընկերությանը

labella

Գլոբալ Էս Փի Սի-ն ամերիկյան «Լա Բելլա Բեստիա» ոսկերչական ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է «Լա Բելլա Բեստիա»-ի պատկերանշանի և նշանաբանի մշակումը, կորպորատիվ ոճի նախագծումը ինչպես նաև կատարվել է համացանցային կայքի www.labellabestia.com պատրաստումը և ձևավորումը։

Խորհրդատվական ծառայություններ Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությանը

pharma-magԳլոբալ Էս Փի Սի-ն ծառայություններ է մատուցել Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն)՝ «Ֆարմա» դեղագործական գիտագործնական գրախոսվող հանդեսի հիմնադրման հարցերում։ Ընկերության կողմից կատարվել է Հայաստանում առողջապահական տպագիր լրատվամիջոցների հիմնադրման ու գործունեության իրավական դաշտի վերլուծություն և ԴԱՆ Միությանը տրամադրվել  համապատասխան խորհրդատվություն։ Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է նաև «Ֆարմա» հանդեսի www.pharma-mag.am կայքի մշակման աշխատանքները:

Բիզնես և իրավաբանական ծառայություններ «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ին

Mix-Trade«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ստորագրել է պայմանագիր «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ին բիզնես և իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ն QNet ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ QNet ընկերությունը մասնագիտացած է էլեկտրոնային առևտրի և ցանցային մարքեթինգի մեջ։
Ի հավելումն վերոնշյալի, «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ին մատուցել է նաև մարքեթինգային ծառայություններ, ներառյալ՝ ապրանքանշանը, կորպորատիվ գույները, ոճը և կայքը։

Իրավական դաշտի հետազոտություն Children Of All Nations (CAN) կազմակերպության համար

can-logo

Գլոբալ էս Փի Սի-ին Children Of All Nations (CAN) կազմակերպության համար կատարել է օտարերկրացիների և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխային որդեգրելու իրավական դաշտի հետազոտություն։ Գլոբալ էս Փի Սի-ն ուսումնասիրել է որդեգրման գործընթացը կարգավորող օրենսդրությունը, որդեգրման ընթացակարգերը, որդեգրողների և գործընթացին ներգրավված պետական մարմինների իրավունքները, իրավասությունեերը և պարտականությունները։
CAN-ը կառավարվում է Great Wall China Adoption կազմակերպության կողմից, որը ամերիկյան առաջատար որդեգրման միջազգային գործակալության բաժանմունքն է։

Իրավաբանական խորհրդատվություն «Արցախ բրենդի» ընկերությանը

artsakh_brandy_logoԳլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք ծառայություններ հայաստանյան հայտնի ալկոհոլ արտադրող «Արցախ բրենդի» ընկերությանը` ԱՄՆ-ում կազմակերպության ներկայացուցչական գրասենյակ հիմնելու հարցում: Իրականացվել են «Artsakh America» ապրանքանիշի, կազմակերպության գրանցման և լիցենզիաների ձեռքբերման աշխատանքները։ Այսուհետ հայկական թթի, ծիրանի, դեղձի, խաղողի, հոնի, սալորի օղիները և մի շարք այլ հայրենական արտադրատեսականիներ կարտահանվեն ամերիկյան շուկա։
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008