ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեր արժեքը և առանձնահատկությունն է գործընկերների ցանցի միջոցով գործունեություն իրականացնելիս անձնակազմում ընդգրկել բարձրակարգ մասնագետների` ցանկացած խնդրի լուծման համար հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող անձնակազմ ստեղծելու նպատակով։
- Հաղորդակցության ռազմավարության մշակում` հաղորդագրությունների մշակում, նպատակային խմբերի սահմանում, միջոցառումների և իրադարձությունների ռազմավարական պլան
- Կորպորատիվ հաղորդակցություն` ձեռնարկության հիմնական հաղորդագրությունների կազմում
- Մարքեթինգային հաղորդակցություն` ապրանքների և ծառայությունների մասին հիմնական հաղորդագրությունների կազմում և փոխանցում
- Հաղորդակցության ուղեցույցի կազմում` ձեռնարկության հաղորդակցության սկզբունքների նշանակության բացահայտում, խոսնակների ընտրում` ըստ թեմաների, ճգնաժամային իրավիճակների կառավարման սկզբունքներ
- Ընթացիկ ռազմավարական խորհրդատվություն` հատուկ նպատակով (ad hoc) խորհրդատվություն` ձեռնարկության պահանջներին համապատասխան։
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԱՐՔԵԹԻՆԳ
Մեր նպատակն է գտնել մարքեթինգային և հաղորդակցության լավագույն լուծումներ` լինելով ճկուն և փորձառու գործընկեր և առաջարկելով արդյունավետ հաղորդակցում հաճախորդների ու փոխկապակցված խմբերի հետ։
- Ընթացիկ խորհրդատվություն` հատուկ նպատակով (ad hoc) խորհրդատվություն` ձեռնարկության պահանջներին համապատասխան
- Խորհրդատվություն` կապված կազմակերպության վեբկայքի և ինտրանետ ցանցի հետ
- Տարեկան հաշվետվության կազմում` ձևավորում, կառուցվածք, տեքստեր, խմբագրում
- Հաճախորդների համար տեղեկատվական գրքույկի կազմում և դրա հայեցակարգի իրականացում
- Ներքին տեղեկատվական գրքույկի մշակում, հոդվածների գրում, խմբագրում
- Հաղորդակցության ուղեցույցի կազմում` ձեռնարկության տեղեկատվական հոսքերի նշանակում և դրանց օգտագործման կանոնների սահմանում
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ
Մենք համախմբում ենք հաղորդակցության և մարքեթինգային ռազմավարությունները` հաճախորդի գլխավոր բիզնես ռազմավարությանն աջակցելու նպատակով։
- Գործունեության շրջանակը։ Մենք համախմբում ենք հաղորդակցության և մարքեթինգային ռազմավարությունները` հաճախորդի գլխավոր բիզնես ռազմավարությանն աջակցելու նպատակով։ Մեր աշխատանքային թիմի անդամները փորձառու մասնագետներ են իրենց ոլորտում։
- Լրատվական արշավ` մշակում և իրականացում, նպատակային խմբերի և ԶԼՄ-ների նշանակում, լրատվական պլանի մշակում, արշավի անցկացում
- Մամլո հաղորդագրության կազմում` տեղեկատվության հավաքագրում և ընտրում, տեքստերի կազմում, գլխավոր կետերի ընդգծում և կարևոր նորությունների առանձնացում
- Մամլո ասուլիսի անցկացում` նպատակային խմբերի և նպատակային ԶԼՄ-ների նշանակում, մամլո ասուլիսի անցկացման վայրի ընտրություն, խոսնակների և նրանց խորհրդատվության ցուցումներ, ԶԼՄ-ների մոնիթորինգ
- Տեղեկատվական նյութերի և գրքույկների կազմում` հայեցակարգի ստեղծում, տեքստերի պատրաստում, ձևավորում և տպագրում։
ԱՈՒԴԻՏ
Մեր ընկերությունն առաջարկում է մարքեթինգային և հաղորդակցության լավագույն լուծումներ։
- Ներքին հաղորդակցության աուդիտ` ընկերության ներսում տեղեկատվական հոսքերի սահմանում, խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկների ներկայացում
- Արտաքին հաղորդակցության աուդիտ` Ձեր ձեռնարկության իմիջի հետազոտում նպատակային խմբերի տեսանկյունից և վերջինիս բարելավման համար նախապայմանների ստեղծում
- Բրենդի աուդիտ` Ձեր ձեռնարկության մասին փոխկապակցված խմբերի ձևավորած կարծիքների պատշաճ արձագանքի ապահովում
- Վեբկայքի աուդիտ` վեբկայքի վերլուծություն` տեղակայման և տեղեկատվություն փոխանցելու տեսանկյունից, դրա կատարելագործման նպատակով առաջարկների ներկայացում
- Ինքնության հետազոտություն` Ձեր ընկերության մասին տարբեր ներքին փոխկապակցված խմբերի ձևավորած կարծիքի բացահայտում, իրավիճակի բնորոշում, ստեղծված իմիջը բարելավելու ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ առաջարկների ներկայացում
- ԶԼՄ-ների մոնիթորինգ` ԶԼՄ–ներում ցանկալի թեմայի լուսաբանման հետևում և դրա վերլուծություն