ISO 9001 QMS
ISO 9001:2008-ը Որակի կառավարման համակարգերի (QMS) միջազգային ստանդարտ է։
Այս ստանդարտը կազմակերպությանն ապահովում է մի շարք սկզբունքներով, որոնք երաշխավորում են ձեր բիզնեսի գործունեության կառավարման համար կենտրոնացված, տեղեկացված և գիտականորեն ապացուցված մոտեցում՝ հաճախորդի բավարարվածությունը ձեռք բերելու և ընթացիկ գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար։
Յուրաքանչյուր կազմակերպություն ցանկանում է բարելավել իր գործունեությունը այնպես, ինչպես հարկն է, այսինքն՝ ավելացնել շուկայի մասնաբաժինը, կրճատել ծախսերը, կարգավորել ռիսկերն ավելի արդյունավետ և ավելացնել հաճախորդի բավարարվածությունը։ Որակի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ձեզ վերահսկել և բարելավել ձեր ընտրած տարածքի արտադրողականությունը։
ISO 9001 ստանդարտը աշխարհի ամենաորակյալ հաստատված համակարգն է, որը ներկայումս օգտագործվում է 170 երկրների շուրջ 897,000 կազմակերպություններում, և ստանդարտներ են նշանակվում ոչ միայն որակի կառավարման համակարգի, այլ նաև ընդհանուր կառավարման համակարգի համար։
Դա օգնում է բոլոր տեսակի կազմակերպություններին բարելավել հաճախորդի գոհունակությունը, անձնակազմի մոտիվացիան և շարունակական կատարելագործումը։
Ցանկացած կազմակերպություն կարող է օգուտ քաղել ISO 9001:2008 ստանդարտի կիրառումից։ Կարևոր չէ, թե ինչ մեծության կազմակերպություն է, կամ ինչով է այն զբաղվում։ Դա կարող է օգնել և՛ արտադրող, և՛ ծառայություններ մատուցող կազմակերպություններին հասնել որակավորված չափանիշների, որոնք ճանաչված և ընդունված են ամբողջ աշխարհում։
ISO 9001 QMS ստանդարտը հիմնված է որակի կառավարման հետևյալ ութ սկզբունքների վրա՝
- Հաճախորդի վրա կենտրոնացված
- Կազմակերպության ղեկավարում
- Մարդկանց ներգրավում
- Գործընթացի մոտեցման ապահովում
- Կառավարման սիստեմատիկ մոտեցում
- Որոշումների կայացման փաստացի մոտեցում
- Մատակարարների փոխշահավետ հարաբերություններ
- Շարունակական բարելավում
ISO 9001:2008 ստանդարտի առավելությունները
Մրցակցային առավելություն
ISO 9001 ստանդարտը պետք է կառավարվի բարձրագույն ղեկավար օղակի կողմից, որը հավաստիացնում է, որ գլխավոր կառավարման մարմինը իր կառավարման համակարգերի համար ռազմավարական մոտեցում ունի։ Մեր գնահատումը և սերտիֆիկացումը խթանում են ձեր ընթացակարգերում և աշխատանքային գործունեությունում բիզնես նպատակների հաստատուն կերպով արտացոլվելուն ` ապահովելով միջոցների մաքսիմալացում:
Բարելավում է բիզնեսի արդյունավետությունը և կառավարում բիզնեսի ռիսկայնությունը
ISO 9001-ն օգնում է ձեր կառավարիչներին բարձրացնել կազմակերպության արդյունավետությունը՝ համեմատած այն մրցակիցների հետ, ովքեր չեն օգտագործում կառավարման համակարգեր։ Սերտիֆիկացումը նաև հեշտացնում է արդյունավետության չափումը և բիզնեսի ռիսկայնության ավելի լավ կառավարումը։
Ներդրումներ է ներգրավում, բարելավում է ապրանքանիշի հեղինակությունը և հեռացնում առևտրի արգելքները
ISO 9001 սերտիֆիկացիան կբարձրացնի ձեր կազմակերպության ապրանքանիշի հեղինակությունը և կարող է լինել օգտակար գովազդային գործիք։ Այն բոլոր հետաքրքրված կողմերին հստակ ուղերձ է ուղարկում՝ հավաստիացնելով, որ դա բարձր ստանդարտներով և շարունակական բարելավումներով կազմակերպություն է։
Խնայում է ձեր գումարը
Փաստերը ցույց են տալիս, որ այն կազմակերպությունների ֆինանսական շահույթները, որոնք ներդրել են և սերտիֆիկացրել են իրենց որակի կառավարման համակարգերը ISO 9001-ով, ունենում են գործառնական արդյունավետություն, վաճառքի ավելացում, ակտիվների բարձր եկամտաբերություն և ավելի մեծ շահութաբերություն։
Արագացնում է գործողությունները և նվազեցնում ավելորդ ծախսերը
Ձեր որակի կառավարման համակարգի գնահատումը կենտրոնացվում է աշխատանքային գործընթացների վրա։ Դա խրախուսում է կազմակերպություններին, որպեսզի բարելավեն իրենց արտադրանքի որակը և մատուցված ծառայությունները և օգնում է նվազեցնել ավելորդ ծախսերն ու հաճախորդների բողոքները։
Նպաստում է ներքին հաղորդակցմանը և բարձրացնում է բարոյականությունը
ISO 9001 երաշխավորում է, որ հաջող հաղորդակցության միջոցով աշխատողներն իրենց ավելի ներգրավված են զգում։ Շարունակական գնահատման այցերը կարող են ընդգծել հմտությունների ցանկացած պակասություն և բացահայտել ցանկացած թիմային աշխատանքի խնդիր։
Ավելացնում է հաճախորդի բավարարվածությունը