HACCP – ISO 22000
ISO 22000-ն Սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ է։
Այն համատեղում և լրացնում է ISO 9001-ի և ՍՎԿՎՄ-ի հիմնական տարրերը՝ սննդի անվտանգության կառավարման համակարգի (FSMS) զարգացման, իրականացման և շարունակական կատարելագործման համար արդյունավետ համակարգ տրամադրելու նպատակով։
Անվտանգ սնունդի սպառողների պահանջարկի ավելացումը, բազմաթիվ ընկերությունների հանգեցրել է զարգացնել և՛ սննդամթերքի որակը, և՛ անվտանգության կառավարման համակարգերը՝ հիմնվելով սպառնալիքների վերլուծության և կրիտիկական վերահսկման միավորումների վրա (ՍՎԿՎՄ)։ 2001թ.-ին ISO-ն սկսեց զարգացնել վերստուգվող ստանդարտ, որը հետագայում սահմանում է ՍՎԿՎՄ-ի դերը սննդի անվտանգության կառավարման համակարգերում և ձևավորեց նորաստեղծ ISO 22000-ը։ ISO 22000 ստանդարտը նախատեսված է սննդամթերքի անվտանգության կառավարման պահանջները այն կազմակերպություններին սահմանելու համար, որոնք պետք է համապատասխանեն և գերազանցեն սննդամթերքի անվտանգության կանոնները ամբողջ աշխարհում։ Այն մի ստանդարտ է, որը ընգրկում է բոլոր սպառողական և շուկայական կարիքները։ ISO 22000-ն արագացնում և պարզեցնում է գործընթացը, առանց այլ որակի կամ անվտանգության կառավարման համակարգերի վտանգի ենթարկելու։
ISO 22000 –ը միջազգային սերտիֆիկացման ստանդարտ է, որով սահմանվում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի պահանջները։ Այն կարող է օգտագործվել բոլոր կազմակերպությունների կողմից, մատակարարման համակարգում՝ ֆերմերներից մինչև սննդի ծառայությունների, մշակման, փոխադրման, պահեստավորման, տարածման և փաթետավորման։
ISO 22000-ն ստեղծում է համապատասխան անվտանգության ստանդարտ, որը ընդունված է ամբողջ աշխարհում։ Ինտեգրելով բազմաթիվ սկզբունքներ, մեթոդաբանությաններ և ծրագրեր՝ ISO 22000-ը շատ հեշտ է հասկանալ, կիրառել և ընդունել։ Այն դա դարձնում է առավել արդյունավետ, որպես գործիք դեպի շուկա մուտք գործելու համար, քան նախորդ ազգային ստանդարտների համակցությունները։
ISO 22000-ը հատկորոշում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի պահանջները, որը համատեղում է լավ ճանաչված հիմնական տարրերը, որպեսզի ապահովի սննդամթերքի անվտանգությունը սննդամթերքի շղթայում, մինչև վերջնական սպառմումը.
- Միջազգայնորեն և ամբողջ մատակարարման շղթայով ինտերակտիվ հաղորդակցման ապահովում։
- Համապատասխանություն ՍՎԿՎՄ սկզբունքների հետ՝ սպառնալիքի վերլուծություն, կրիտիկական վերահսկման միավորների բացահայտում, կրիտիկական կապերի հիմնում, կրիտիկական վերահսկման միավորների վերահսկում, ուղղիչ գործողությունների հիմնում, հաշվետվությունների հաշվառում, ստուգում։
- Կամավոր և անհրաժեշտ չափանիշների համաձայնեցում
- Մի սխեմայի ստեղծում, որը հավասարեցված է ISO 9001:2008-ին։
- Համակարգի կառավարում
- Գործընթացի հսկում
HACCP - ISO 22000:2005 սերտիֆիկացման առավելությունները
- Հաճախորդների գոհունակություն՝ այն ապրանքների առաքմամբ որոնք շարունակաբար համապատասխանում են հաճախորդի պահանջներին, ինչպես նաև որակյալ են, անվտանգ և օրինական։
- Գործընթացների ծախսերի նվազում՝ գործընթացների շարունակական կարգավորմամբ և գործընթացների արդյունավետության վրա ազդելով։
- Գործընթացների արդյունավետություն՝ ինտեգրելով որպես պայման պահանջվող ծրագրերը (PRP's & OPRP's), HACCP-ը՝ ISO ISO 9001-ի «Պլանավորել, Իրականացնել, Ստուգել, Գործել» փիլիսոփայությամբ, սննդի անվտանգության կառավարման համակարգը բարելավելու համար։
- Բարելավված շահագրգիռ կողմերի հարաբերություններ՝ ներառելով աշխատակիցներին, հաճախորդներին և մատակարարներին։
- Իրավական համապատասխանություն՝ հասկանալով թե ինչպես են կանոնադրական և կարգավորող պահանջները ազդում կազմակերպության և իր հաճախորդների վրա և համապատասխանության փորձարկում ներքին աուդիտի և կառավարման տեսությունների միջոցով։
- Բարելավված ռիսկերի կառավարում՝ ապրանքի կայունության և վերահսկելիության միջոցով։
- Ապացուցված բիզնես հավատարմագրեր՝ ընդունված չափանիշների անկախ ստուգման միջոցով։
-
Ավելի շատ բիզնես ծրագրեր նվաճելու հնարավորություն՝ մասնավորապես երբ գնումների պայմանները որպես պայման սերտիֆիկացում են պահանջում։