ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում տնտեսությունը գտնվում է ձևավորման, փոփոխման և զարգացման փուլում: Շուկայում մրցակցության կանոնները ձեռնարկություններից պահանջում են բիզնեսի ռազմավարության վերանայում, կառուցվածքի վերակազմակերպում և ռիսկերի արդյունավետ կառավարում:


Գլոբալ Էս Փի Սի
-ի բիզնես-խորհրդատուները բարձրակարգ մասնագետներ են ծառայությունների մատուցման հետևյալ ոլորտներում.

  • Բիզնես խորհրդատվություն
  • Բիզնես ռիսկերի գնահատում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային անվտանգություն
  • Անշարժ գույքի վերաբերյալ խորհրդատվություն
  • Հարկային խորհրդատվություն
  • Գործարքների ուղեկցում և խորհրդատվություն


Խորհրդատվական ծառայությունների մատուցման մեր մոտեցումը չի սահմանափակվում միայն կազմակերպությունների արդյունավետ գործունեության ռազմավարության մշակմամբ: Մենք նպատակ ենք հետապնդում նաև հասնել մեր հաճախորդի  գործունեության առավելագույն արդյունավետությանը և ուղեկցել նրան բարեփոխումների ողջ ճանապարհին:


Արագընթաց աճ

  • Կազմակերպագործառութային կառույցների վերամոդելավորում (Կորպորատիվ կենտրոնի կազմակերպում, գործառույթների կենտրոնացում, տիպային ստորաբաժանման կազմակերպական կառույցների ունիֆիկացում)
  • Ձեռնարկության բիզնես գործընթացների վերակառուցում
  • Բյուջետավորման համակարգի ներդրում
  • Ձեռնարկության շրջանառու կապիտալի կառավարման գործընթացների կատարելագործում:

 

Աճող մրցակցության պայմաններում մրցակցային առավելության պահպանում և ուժեղացում

  • Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդրում
  • Ձեռնարկության գործառնական ռազմավարության վերանայում
  • Գործառութաարժութային վերլուծության ներդրում
  • Կառավարչական հաշվառման համակարգերի կատարելագործում
  • Գնման և տարածման համակարգերի բարելավում:

ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Անշարժ գույքի բիզնես խնդիրների լուծումը պահանջում է իրազեկություն իրավաբանության, հարկային և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական վերլուծության բարձր հմտություն` ի լրումն անշարժ գույքի շուկայում աշխատանքային փորձի: Գլոբալ Էս Փի Սի-ն խորհրդատվական կազմակերպություն է, որտեղ միավորված են վերը նշված բոլոր ռեսուրսները:

Մեր մոտեցումը տարբերվում է բազմապրոֆիլությամբ, քանի որ նախագծի մշակման աշխատանքներին են ներգրավվում ոչ միայն անշարժ գույքի հարցերով մասնագետներ, այլև հաշվապահական հաշվառման, հարկային և կորպորատիվ ֆինանսների մասնագետներ:

  • Անշարժ գույքի գնահատում և շուկայի հետազոտություն
  • Անշարժ գույքի հետ գործառնությունների ռազմավարության մշակում
  • Նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորում
  • Անշարժ գույքի հետ գործառնությունների ֆինանսավորում
  • Ներքին շուկայում ուսումնասիրությունների իրականացում, օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվության տրամադրում առևտրային գործունեության որոշակի ուղղություններում ներդրումային միջավայրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան գործարար բանակցություններին անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Ձեր ներդրումային ծրագրերում իրավաբանական լիարժեք  աջակցություն
  • Նվազագույն հարկային և ներկայացուցչական ծախսեր:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր ծառայությունների և տեխնոլոգիաների ի հայտ գալը, գլոբալացման և կոնսոլիդացման աճի հետ համատեղ, փոխում են բանկային և ֆինանսական սեկտորի պատկերը: Գլոբալ Էս Փի Սի-ն մասնագիտացված է ֆինանսական սեկտորի հետևյալ հատվածների սպասարկմամբ.

  • Առևտրային բանկեր,
  • Ներդրումային բանկեր, ֆոնդեր և ձեռնարկություններ,
  • Ապահովագրական ձեռնարկություններ,
  • Ակտիվների կառավարման ձեռնարկություններ,


Գլոբալ Էս Փի Սի-ի մասնագետները ֆինանսական պրոդուկտների (Financial products) բարդացման պայմաններում օգնում են հաճախորդներին գտնել ճիշտ լուծումներ՝ գլոբալացման և կոնսոլիդացման, ռիսկերի կառավարման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և մարքեթինգային ռազմավարության նոր տարբերակների առաջարկման, ինչպես նաև նոր պրոդուկտների մշակման հարցերով:


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԻԶՆԵՍ-ՌԻՍԿԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Գլոբալ Էս Փի Սի-ն օգնում է բարձրացնել ձեռնարկության ընդհանուր արդյունավետությունը և դրա արժեքը բաժնետերերի և սեփականատերերի համար` տրամադրելով լուծումներ և մատուցելով ծառայություններ հետևյալ ոլորտներում.

  • Ձեռնարկության ռիսկերի կառավարում
  • Ձեռնարկության ռիսկերի մոդելավորում, ռիսկերի բացահայտում և գնահատում
  • Ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն
  • Ներքին վերահսկողության համակարգի մշակում, գործառնական գործունեության համապատասխան նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն


Մեր մասնագետները հաճախորդներին օգնում են նաև գնահատել, վերահսկել և բարելավել հարկային գործընթացները և հարկային ռիսկերի կառավարման մեխանիզմները` մշակելով լավագույն լուծումներ, որոնք բավարարում են յուրահատուկ պահանջների:


ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ
Յուրաքանչյուր գործարքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են տվյալ գործարքի իրականացման ընթացքում տարբեր ռիսկերի և գործոնների մանրակրկիտ վերահսկողություն և կոորդինացում: Լինի առք թե վաճառք, գործարքի ուղեկցման մեր մասնագետները Ձեզ կօգնեն գտնել լավագույն տարբերակը, վարել բանակցություններ, մշակել սխեմաներ և ապահովել գործարքի և Ձեր բիզնեսի ռազմավարությունների միջև ներդաշնակ կապը:

Մեր ծառայությունները ներառում են`

  • Ձեռք բերվող ձեռնարկության համալիր ստուգում
  • Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում
  • Նախավաճառքային փորձաքննություն
  • Կանխատեսումների նախապատրաստում
  • Բանակցությունների իրականացման աջակցություն
  • Առուվաճառքի պայմանագրերի ֆինանսական վերլուծություն:


ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
Մեր աշխատակիցները ընդարձակ փորձ ունեն միաձուլման և ձեռքբերման, ֆինանսական նախագծման, փոխառնված ֆինանսավորման ներգրավմամբ ձեռնարկությունների ձեռքբերման, ինչպես նաև գործարքների այլ տեսակների բնագավառներում:

  • Միաձուլում և ձեռքբերում
  • Ֆինանսական մոդելավորում
  • Ձեռնարկությունների վերակառուցակարգում:
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008