ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈւՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 10, Հոկտեմբեր, 2010

Հոկտեմբերին Գլոբալ Էս Փի Սի-ն թողարկեց հերթական Միջազգային լավագույն փորձի զեկույցը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։ Զեկույցը բացահայտում է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար բազմաթիվ կարևոր գործոններ ու նախապայմաններ և քննարկում է ներդրումների համար բարենպաստ կլիմայի էական տարրերը, ինչպիսիք են մակրոտնտեսական, սոցիալական և քաղաքական կայունությունը, օտարերկրյա ուղղակի ներդրումներին ուղղված ազատական քաղաքականությունը և բարեհաջող ենթակառուցվածքը։ Զեկույցն ուսումնասիրում է նման ներդրումների համար որոշիչ գործոնները տվյալ երկրի մասշտաբով, սահմանում է ՀՆԱ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ մասնաբաժին ունեցող, ինչպես նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի ինդեքսում առաջատար տեղ զբաղեցնող երկրներին։

Բեռնել




ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅՈւՆ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 9, Սեպտեմբեր, 2010

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը նպաստում է տնտեսական զարգացմանը՝ խթանելով նորարարությունը, արդյունաբերական և գիտահետազոտական աշխատանքները, կանխելով ապօրինի վերարտադրումը և բարենպաստ պայմաններ ստեղծելով ուղղակի օտարերկրյա ներդրումների ու տեխնոլոգիաների փոխանցման համար։ Ելնելով այս հանգամանքից՝ Գլոբալ Էս Փի Սի-ն թողարկել է Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին Միջազգային լավագույն փորձի զեկույցը, որը ներկայացնում է մտավոր սեփականության բարեհաջող պաշտպանության և դրա խթանման միջոցները, ինչպես նաև նկարագրում է մտավոր սեփականության պաշտպանության բարձր մակարդակի հասնելու գործում լավագույն փորձը, այդ թվում՝ օրենքները, հիմնարար հաստատությունները, միջազգային մասնակցությունը և այլն։

Բեռնել




ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈւԹՅՈւՆ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 8, Օգոստոս, 2010

Ժամանակակից հեռահաղորդակցության համակարգերը, այդ թվում՝ բարձր արագությամբ ցանցերը և ինտերնետը, նշանակալից խթաններ են դարձել տնտեսական աճի և զարգացման համար։ Դրանք ընդլայնել են շուկաները և բարձրացրել մրցակցությունը, ինչի արդյունքում արագացել են նորարարությունները։ Հիմնվելով այն հանգամանքի վրա, որ լայնաշերտ ինտերնետը թափանցելիության ամենաբարձր աճի տեմպեր ունեցող ժամանակակից հեռահաղորդակցության համակարգերի ենթաճյուղն է, Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից հրատարակված Ժամանակակից հեռահաղորդակցության մասին զեկույցը կենտրոնացված է հիմնականում լայնաշերտ ինտերնետի ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված բարեհաջող ծրագրերի վրա։ Զեկույցը հիմնված է այնպիսի տվյալների վրա, ինչպիսիք են ոլորտում հաջողություն արձանագրած երկրների վիճակագրական ծառայությունները, շուկայում ծառայության մատակարարների մասնաբաժնի զարգացումը, լայնաշերտ կապի մատչելիությունը և ներքին ցանցի թողունակությունը։

Բեռնել




ՄՐԳԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 7, Հուլիս, 2010

Թարմ մրգի և բանջարեղենի պահանջարկն ավելանում է ամբողջ աշխարհում։ Նշված մթերքների արտահանումը նույնպես մեծապես աճում է՝ դրանց պահպանության համար նախատեսված տեխնոլոգիաների զարգացման արդյունքում։ Գրեթե յուրաքանչյուր երկրում կարևոր դեր է հատկացված մրգի և բանջարեղենի արտահանման զարգացմանը։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից հրատարակված Մրգերի արտահանման մասին Միջազգային լավագույն փորձի զեկույցը բացահայտում է պոտենցիալ շուկայի և մրգի արտահանման ծավալների աճին նպաստող հիմնական գործոնները։ Այն սահմանում է զարգացող աշխարհում միրգ արտահանող առաջատար երկրներին՝ օգտագործելով արտահանման արժեքներ ու աճի տեմպերի ցուցանիշներ, ընդհանուր արտադրությունում արտահանվող մրգի տոկոսային հարաբերություններ, համաշխարհային շուկայում մասնաբաժնի աճ և այլ չափանիշներ։

Բեռնել




ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 6, Հունիս, 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն հրատարակել է Գյուղատնտեսական արտահանման զարգացման մասին Միջազգային լավագույն փորձի մասին զեկույց: Այս թեմայի ընտրությունը կապված է տնտեսության մեջ գյուղատնտեսության հիմնարար դերի հետ: Պետությունները կիրառում են իրենց գյուղատնտեսական արտահանման պաշտպանման համար բազմաթիվ եղանակներ (օրինակ` առավել ազատական առևտրային քաղաքականության ընդունում, գյուղատնտեսական առևտրային բարեփոխումներ, դրամաշնորհներ և այլն): Այս եղանակների հետ մեկտեղ զեկույցը բացահայտում է նաև այնպիսի գործոններ, որոնք նպաստում են գյուղատնտեսական արդյունաբերության աճին և բարենպաստ հնարավորություններ ստեղծում գյուղատնտեսական արտահանման համար` ներկայացնելով այս ոլորտում հաջողություն արձանագրած որոշ երկրների գործունեությունն ու կարևոր ցուցանիշները:

Բեռնել




ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄԸ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 5, Մայիս, 2010

1999-2003թթ. ոչ պաշտոնական տնտեսության ծավալն աճել է 145 երկրում: Չնայած ստվերային տնտեսության վերացմանն ուղղված ջանքերի ձախողմանը, զարգացող և անցումային երկրները կիրառել են բարեհաջող քաղաքականության ուղղություններ դրա որոշակի մասն օրինականացնելու գործում: Այսպիսով, հաշվի առնելով մի քանի երկրների օրինակները և նշված քաղաքականության ուղղությունները, Գլոբալ Էս Փի Սի-ն հրատարակել է Ստվերային տնտեսության կրճատման մասին Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց: Վերջինս քննարկում է ոչ պաշտոնական տնտեսության կրճատման պարագայում լավագույն քաղաքականությունն ու ռազմավարությունը, ինչպես նաև բացահայտում է ստվերային տնտեսության աճին նպաստող գործոնները, հասարակության վրա ոչ պաշտոնական տնտեսության և´ դրական, և´ բացասական ազդեցությունները:

Բեռնել




ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՐԴԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՈՒԿԱ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 4, Ապրիլ, 2010

Վերջին տարիների ընթացքում թանկարժեք զարդերի արտադրությունն ու արտահանումը կայուն աճ են արձանագրել` դառնալով ներկայիս տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Եվ այսպես, ելնելով այս բնագավառի էական նշանակությունից, Գլոբալ Էս Փի Սի-ն թողարկել է Թանկարժեք զարդերի արտահանման շուկայի մասին միջազգային լավագույն փորձի զեկույցը։ Այս զեկույցը բացահայտում է թանկարժեք քարերի ու զարդերի արտահանման բնագավառում ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած երկրներին, ուսումնասիրում ոլորտի զարգացման լավագույն օրինակները, ինչպես նաև ներկայացնում է ոլորտի կարգավորմանն ու խթանմանն ուղղված հատկանշական մեխանիզմներ և հաստատություններ` հիմնվելով համաշխարհային վիճակագրական տվյալների վրա։

Բեռնել




ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 3, Մարտ, 2010

Ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքը առաջադեմ տնտեսության շարժիչ ուժն է։ Դրա զարգացումը կարևոր է ցանկացած երկրի կայուն տնտեսական աճի համար։ Հետևաբար, այն պետք է լինի արդյունավետ, անվտանգ և համապատասխանի շրջակա միջավայրի պաշտպանության նորմերին։ Այս հանգամանքների վրա հիմնվելով` Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը հրատարակել է Ժամանակակից տրանսպորտային ենթակառուցվածքի վերաբերյալ զեկույցը։ Վերջինս ուսումնասիրում է տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում Միջազգային Լավագույն Փորձը` անդրադառնալով տրանսպորտային տեխնոլոգիաների, այդ թվում Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգի (Intelligent Transportation System) ներդրմանն ու խթանմանը աշխարհի բազմաթիվ երկրներում, երթևեկության գերբեռնվածության խնդիրներին, տրանսպորտային ենթակառուցվածքի արդյունավետության չափանիշներին և մի շարք այլ կարևոր հարցերին։

Բեռնել




ՎԵՐԱՄՇԱԿՎԱԾ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, # 2 Փետրվար, 2010

Հաշվի առնելով վերամշակված ադամանդի շուկայի կենսական կարևորությունը` Գլոբալ Էս Փի Սի-ն հրատարակել է Վերամշակված ադամանդի արտահանման զարգացման մասին զեկույցը։ Այս զեկույցը սահմանում է տարբեր երկրների և առաջատար հաստատությունների Միջազգային Լավագույն Փորձը` վերամշակված ադամանդի արտահանման բնագավառում, ներկայացնում է այս արտահանմանն առնչվող հիմնարար ցուցանիշները և տոկոսային հարաբերությունները` հիմնվելով տարեկան աճի տեմպերի, համաշխարհային շուկայում արտահանման մասնաբաժինների, ինչպես նաև արտահանման ընդհանուր արժեքի վրա և կիրառելով վերջին վիճակագրական տվյալները։

Բեռնել




ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ (հայերեն)

Միջազգային Լավագույն Փորձի Զեկույց, #1 Հունվար, 2010

Արտահանման լոգիստիկայի ենթակառուցվածքը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական գործոններից է։ Այդ իսկ նկատառումներից ելնելով` 2010թ. Հունվարին Գլոբալ Էս Փի Սի-ն հրատարակեց Արտահանման լոգիստիկայի ենթակառուցվածքի մասին զեկույցը։ Վերջինիս հիմնական նպատակը մեծամասամբ դեպի ծով ելք չունեցող երկրների արտահանման լոգիստիկայի ենթակառուցվածքի ոլորտում Միջազգային Լավագույն Փորձի ուսումնասիրությունն է` մատակարարման, առաքման և մատչելիության տեսանկյուններից։ Այս հետազոտությունը քննարկում է արտահանման լոգիստիկայի զարգացման քաղաքականության ուղղությունները` հիմնվելով գլխավորապես ապրանքների արտահանման ծավալի և արտահանման աճի տեմպերի վրա։

Բեռնել

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008