ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016

aif 2016

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը մասնակցել է 2016 թվականի հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում անցկացված «Հայաստան. ներդրումային համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացրել է համաժողովի՝ Հայաստանի դեղագործության ոլորտում ներդրումներին նվիրված նիստին ՀՀ պետական կառույցներից զեկուցողների տեղեկատվական ապահովումը, ինչպես նաև այդ նիստին որպես բանախոս հանդես գալու համար  միջազգային փորձագետների հրավիրումը։

Նիստի մասնակիցները ոլորտի մասին տեղեկատվությունն ստացան «Գլոբալ Էս Փի Սի» ընկերության՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի համար  պատրաստած «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2016» հրատարակությունից։

ՕԳՈՍՏՈՍ 2016

pg 2016

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի համար  մշակել է «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2016»-ը։ Հրատարակությունը Հայաստանի դեղագործական ոլորտում ներդրողներին անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն է տրամադրում բիզնես սկսելու և վարելու, դեղերի, հարկային, մաքսային, ներդրումային և հարակից ոլորտների օրենսդրության և քաղաքականության վերաբերյալ։

Ուղեցույցը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագործական և դեղ ներմուծող ընկերությունների, արտերկրի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունների մասին։ Այն սպառիչ ներկայացնում է հանրապետության դեղերի շուկայի միտումները՝ արտադրության, արտահանման և ներմուծման տեսանկյունից, ինչպես նաև ոլորտի կրթական հաստատությունները։

ՀՈՒԼԻՍ 2016

miaban n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Միաբան» մշակութային հիմնադրամին մատուցել է բիզնես և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ։

Հիմնադրամին մատուցված խորհրդատվական ծառայությունները ներառել են կազմակերրպա-իրավական կարգավիճակի և կառուցվածքի հստակեցումը, հիմնադրամի գրանցումը և գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը։

ՄԱՅԻՍ 2016

digital world

Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը

«Գլոբալ Էս Փի Սի»-ն հայ ընթերցողների լայն շրջանակի համար հրատարակել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը՝ Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչության պատվերով։ Գիրքը հայերեն հրատարակելու  շրջանակում «Գլոբալ Էս Փի Սի»-ն կատարել է տեքստերի, նկարների մակագրությունների թարգմանությունը, խմբագրումն ու սրբագրումը, նկարների մշակումը և գրքի ընդհանուր ձևավորումը։

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008