Global SPC

ՀայերենРусскийEnglish
ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՄՈՌԱՑԵՔ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻԱՑԵՔ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀԻՆ ՄԵԶ ՀԵՏ

Գլոբալ Էս Փի Սի-ն առաջարկում է թարգմանչական ծառայություններ բոլոր ասպարեզների ծածկույթով։ Արագ, արդյունավետ և վստահելի ծառայություններ առաջնային պահանջարկ վայելող լեզուներով` զուգադրելով անգլերենը, ռուսերենը, իտալերենը, հայերենն ու այլ լեզուները։ Մենք ապահովում ենք իրական որակ, արագություն, ճշգրիտ և արհեստավարժ լուծումներ, և այդ ամենը մրցունակ ԳՆԱՅԻՆ մոտեցմամբ։

Մեր որակյալ թարգմանիչներն Ձեր տրամադրության տակ են` ապահովելով թարգմանչական ծառայությունների համապարփակ փաթեթ։

Փաստաթղթերի թարգմանություն
Հարկավոր է ֆինանսական հաշվետվության, բժշկական փաստաթղթի թարգմանություն կամ գործընկերոջից օտար լեզվով գրություն եք ստացել, դիմեք մեզ և մենք մեզ վրա ենք վերցնում այդ ամենը։

Ինտերնետ կայքերի թարգմանություն
Աշխատեք և առաջարկեք ձեր ծառայություններն ու արտադրանքը միջազգային շուկայում, իսկ մենք կօգնենք Ձեր ինտերնետ կայքերի թարգմանության գործում։ Այն ինչ հարկավոր է անել, պարզապես  ուղարկեք թարգմանություն պահանջող նյութերի ֆայլը, իսկ մնացածը թողեք մեզ։

Թարգմանություններ մարքեթինգի և հասարակության հետ կապերի ոլորտում
Համոզված եղեք, որ Ձեր ասելիքը ճիշտ նույնությամբ կհասնի նպատակային խմբին բոլոր լեզուներով, ինչը կենսական նշանակություն ունի միջազգային մարքեթինգի և հասարակության հետ կապերն ընդլայնելու համար։

Իրավաբանական բնագրերի թարգմանություն
Մեր մասնագիտացած թարգմանիչները զինված են համապատասխան գիտելիքներով Ձեր բնագավառին առնչվող թարգմանչական գործն ստանձնելու համար, կլինի դա պայմանագրային իրավունք, քաղաքացիական, աշխատանքային կամ ցանկացած այլ օրենսդրություն։

Ֆինանսական տեքստերի թարգմանություն
Համաշխարհային առևտրային հարաբերությունները զարգանում են արագընթաց տեմպերով` մեծացնելով ռիսկերը բիզնեսի համար։ Մենք գիտացում ենք, որ ժամանակը` փող է, իսկ ճշտությունն ու արագությունը կարող են կենսորոշ լինել։

Տեխնիկական թարգմանություններ
Կլինի դա ճարտարագիտական, բժշկական կամ ցանկացած այլ բնագավառ, որին ներհատուկ է առանձնահատուկ տերմինաբանությունը, միևնույն է թարգմանությունը պետք է բացարձակապես կատարյալ լինի։ Մեր թարգմանիչներն ունեն համապատասխան աշխատանքային փորձ և տվյալ բնագավառին բնորոշ տեխնիկական տերմինների իմացություն։

Շնորհանդեսների ցուցադրման նյութերի թարգմանություն
Մեր թարգմանիչները կլինեն Ձեր կողքին և կաջակցեն նպատակային լսարանի հետ արդյունավետ աշխատելու հարցում։

Բանավոր/ համաժամանակյա թարգմանություններ
Անկախ նրանից, թե ինչ միջոցառում եք ձեռնարկել և երբ, մեր թարգմանիչները Ձեր տրամադրության տակ են` աջակցելու լեզվական խոչընդոտը շրջանցելու և արդյունավետ հաղորդակցություն ծավալելու հարցում։

Խմբագրում
և վերընթերցում
Ձեր թարգմանություններում տեղ գտած սխալները իրավամբ կարող են բախտորոշ դառնալ և շատ ավելի թանկ նստել, քան մեր մատուցած խմբագրական ծառայությունները։ Թույլ մի տվեք, որ անհեթեթ սխալներն ու վրիպակներն անցանկալի հետևանք ունենան Ձեր վարկանիշի վրա պոտենցիալ հաճախորդների աչքերում։ Մեր խմբագրական անձնակազմը կհանձնի թարգմանված փաստաթղթի հղկված օրինակը։ Մենք հոգ կտանենք, որպեսզի Ձեր ուղերձը չկորցնի իր իմաստն ու նշանակությունը թարգմանված տեքստում։

 

 

Մենք ստեղծում ենք այս արժեքները`
արժանանալու Ձեր վստահությանը

Արհեստավարժություն
Ուղղվածություն դեպի հաճախորդը
Արդյունավետություն
Ճշտապահություն

Մենք երաշխավորում ենք
Ճշգրիտ թարգմանություն
Գաղտնիություն
Արագ
կատարում
Անհատական մոտեցում

 
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ