Global SPC

ՀայերենРусскийEnglish
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Շուկայում առաջատար դիրք գրավելու և բիզնեսի հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գիտակցի իր առավելությունները` գործունեության իր ոլորտում իրականացնելով հիմնավոր, համեմատական հետազոտություն: Մի շարք բնագավառներում գործնական խորհրդատվություն տրամադրելուց բացի, Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ է նաև համեմատական վերլուծությունների, հենանիշային և ճյուղային հետազոտությունների, ռազմավարական զարգացման և քաղաքական վերլուծության ասպարեզում:

Գլոբալ Էս Փի Սի-ի Հետազոտական և Վերլուծական բաժանմունքը ներկայացնում են որակավորված փորձագետներ, որոնք ունակ են իրականացնելու բարձրակարգ հետազոտություններ և վերլուծություն` տնտեսական և սոցիալական այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, շինարարությունը, զբոսաշրջիկությունը և արտահանման զարգացումը:

Այսօր բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ գիտակցում են հենանիշային քննության և խնդիրների լավագույն լուծման կարևորությունը: Գլոբալ Էս Փի Սի-ն հենանիշային հետազոտություն իրականացնելու և աջակցություն ստանալու լավագույն ընտրությունն է` Ձեր առանձնահատուկ իրավիճակին համապատասխան լուծումների հայտնաբերման հարցում:

Ընկերության Հետազոտական և Վերլուծական բաժանմունքը հայտնի է որպես հուսալի գործընկեր` արտասահմանյան և տեղական այնպիսի հաճախորդների շրջանում, ինչպիսիք են` միջազգային կազմակերպությունները, կառավարական մարմինները, մասնավոր գործարարությունը և հասարակական կազմակերպությունները:

Գլոբալ Էս Փի Սի-ի կարևորելով հավաքվող տեղեկատվության ճշգրտությունը և մանրակրկիտ վերլուծությունը, օգտագործում է իր ամբողջ մասնագիտական հմտությունները Ձեզ լիարժեք և անհատական ծառայությունների փաթեթ ներկայացնելու համար: Վերջինս կօգնի Ձեզ գիտակցելու Ձեր ընկերության դիրքը շուկայում, գտնելու արագ և ճիշտ որոշում, ինչպես նաև կտրամադրի թարմ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող նյութերի վերաբերյալ:

 
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ