Global SPC

ՀայերենРусскийEnglish
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Շուկայում առաջատար դիրք գրավելու և բիզնեսի հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու համար, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գիտակցի իր առավելությունները` գործունեության իր ոլորտում իրականացնելով հիմնավոր, համեմատական հետազոտություն: Մի շարք բնագավառներում գործնական խորհրդատվություն տրամադրելուց բացի, Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ է նաև համեմատական վերլուծությունների, հենանիշային և ճյուղային հետազոտությունների, ռազմավարական զարգացման և քաղաքական վերլուծության ասպարեզում:

Գլոբալ Էս Փի Սի-ի Հետազոտական և Վերլուծական բաժանմունքը ներկայացնում են որակավորված փորձագետներ, որոնք ունակ են իրականացնելու բարձրակարգ հետազոտություններ և վերլուծություն` տնտեսական և սոցիալական այնպիսի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունը, շինարարությունը, զբոսաշրջիկությունը և արտահանման զարգացումը:

Այսօր բազմաթիվ կազմակերպություններ և ընկերություններ գիտակցում են հենանիշային քննության և խնդիրների լավագույն լուծման կարևորությունը: Գլոբալ Էս Փի Սի-ն հենանիշային հետազոտություն իրականացնելու և աջակցություն ստանալու լավագույն ընտրությունն է` Ձեր առանձնահատուկ իրավիճակին համապատասխան լուծումների հայտնաբերման հարցում:

Ընկերության Հետազոտական և Վերլուծական բաժանմունքը հայտնի է որպես հուսալի գործընկեր` արտասահմանյան և տեղական այնպիսի հաճախորդների շրջանում, ինչպիսիք են` միջազգային կազմակերպությունները, կառավարական մարմինները, մասնավոր գործարարությունը և հասարակական կազմակերպությունները:

Գլոբալ Էս Փի Սի-ի կարևորելով հավաքվող տեղեկատվության ճշգրտությունը և մանրակրկիտ վերլուծությունը, օգտագործում է իր ամբողջ մասնագիտական հմտությունները Ձեզ լիարժեք և անհատական ծառայությունների փաթեթ ներկայացնելու համար: Վերջինս կօգնի Ձեզ գիտակցելու Ձեր ընկերության դիրքը շուկայում, գտնելու արագ և ճիշտ որոշում, ինչպես նաև կտրամադրի թարմ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող նյութերի վերաբերյալ:

 
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գլոբալ Էս Փի Սի-ի Ռազմավարական Վերլուծության բաժանմունքն իր հաճախորդներին տրամադրում է ռազմավարական վերլուծություն, ներառյալ քաղաքական զեկույցներ և երկրի ռիսկի գնահատում: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության խորը վերլուծությամբ և գնահատականով: Ավելին, մենք առաջարկում ենք տարածաշրջանի իրավիճակի գնահատման բացառիկ մոտեցում, որն անհրաժեշտ նախապայման է տեղեկացված բիզնես և ներդրումային որոշում ընդունելու համար: Մեր ռազմավարական ծառայությունները ներառում են բացառիկ ապրանքներ. դրանք են տնտեսության, քաղաքականության և ռազմական անվտանգության ոլորտների կարևորագույն միտումների ու իրադարձությունների շուրջ վերլուծություններ:

Գիտակցելով, որ տեղեկատվությունն ու գիտելիքներն անհրաժեշտ են և անհատական ներդրողների, և միջազգային կազմակերպությունների հուսալի որոշումներ կայացնելու համար, մենք տրամադրում ենք ուսումնական ծառայությունների լայն տեսականի` ուղղված սպասարկելու մեր հաճախորդներին` առաջարկելով անհրաժեշտ փորձ և գիտելիքներ, որոնք ունեն կարևոր նշանակություն` ձեռք բերելու առավելություն իրենց մրցակիցների հանդեպ:

 
ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլոբալ Էս Փի Սի-ի Շուկայական Հետազոտությունների Բաժինը աչքի է ընկնում բարձրակարգ և կրթված անձնակազմով, որն ունի իր հետևում հսկայական փորձ և պատրաստ է ներկայացնել և աջակցել իր հաճախորդներին շուկայում` համապատասխան անհատական հետազոտությունների միջոցով։


Մեր օրերում տեղեկատվության ձեռքբերումը սկզբնաղբյուրից դարձել է հաջողակ մրցակցության ամենաարժեքավոր ռեսուրսը։ Գլոբալ Էս Փի Սի-ին տրամադրում է ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների ամբողջական ցանկ` ինտերնետ հետազոտություններից մինչև միտումների կանխատեսում` ձեր նպատակներին արագ և արդյունավետ հասնելու համար։

Մեր ծառայություններն են.

  • Սպառողների բավարարվածության հետազոտություն
  • Սեգմենտային հետազոտություն
  • Գնորոշման հետազոտություն
  • Միջազգային հետազոտություն
  • Բրենդային հետազոտություն
  • Ինտերնետային հետազոտություն
  • Գովազդային հետազոտություն
  • Պահանջարկի գնահատում
  • Շուկայի գնահատում
 
ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

Արդյունավետ մարքեթինգային հետազոտությունների իրականացման մեջ չափազանց կարևոր դեր են խաղում հարցումները` որպես մարդկանց արժեքները, մոտեցումները և վարքը բացահայտող հիմնական աղբյուրներ։ Մենք Գլոբալ Էս Փի Սի-ում տրամադրում ենք հարցումներ, հարցազրույզներ, հարցաթերթիկներ, իրականացնում ենք նրանց մանրամասն վերլուծությունը, պատրաստում և ներկայացնում ենք վերջնական արդյունքների զեկույցը։


Տարիների ընթացքում մենք մշակել ենք աշխատանքի մեր եզակի ոճը, որը հնարավորություն է ընձեռում ամենօրյա խնդիրներին տալ լիովին նոր լուծումներ։ Յուրաքանչյուր հարցում համապատասխանեցված է ձեր պահանջներին, հաճախորդներին և ձեր շուկային ։


Գլոբալ Էս Փի Սի
-ի փորձը թույլ է տալիս արագ հավաքել հարկավոր տեղեկությունները հետևյալ մեթոդների միջոցով.

  • Հեռախոս
  • Փոստ/Փոստի անմիջական հասցեագրում
  • Ինտերնետ
  • Տնայցի միջոցով անցկացվող հարցումներ
  • Անհատական հարցազրույցներ
  • Ֆոկուս խմբեր
  • Ուղեղների գրոհ (Brainstorming)
  • Զանգվածային Լրատվամիջոցներ
 


ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

EDMC


imf-logo

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Մոսկովյան փ. 24, գր. #1

0002, Երևան, Հայաստան


Հեռ.՝ (+374 10) 52 08 51

Հեռ. (ԱՄՆ)՝ (+1 718) 303 20 30


Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
Ֆաքս (ԱՄՆ)՝ (+1 801) 812 86 97


Էլ. փոստ՝ info@globalspc.am