|
USAID/EDMC
Ձեռնարկատիրության զարգացում և շուկայական մրցունակություն
«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկատիրության զարգացում և շուկայական մրցունակություն ծրագիրն իրականացնող միջազգային թիմի մաս։
Տնտեսական զարգացում և շուկայական մրցունակություն (ՏԶՇՄ) ծրագիրը USAID-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որի համախառն բյուջեն կազմում է 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրն իրագործվելու է միջազգային և հայկական խորհրդատվական ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ՝ Պրագմա կորպորացիայի գլխավորությամբ։ Ծրագիրը հաջող իրականացումը երաշխավորված է Պրագմա կորպորացիայի, Shore Bank International, Sibley Associates, Small Enterprise Assistance Fund (SEAF), Տնտեսական և ձեռնարկատիրական զարգացման կենտրոնի (CEED), Գյուղատնտեսական զարգացման ասոցիացիայի (AIRD) միջազգային փորձագետների և «Գլոբալ Էս Փի Սի» ու Գրանդ Թորնթոն ԱՄԻՕ ընկերությունների հայ փորձագետների խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ։
IMF
Գլոբալ Էս Փի Սի-ն մի շարք ծառայություններ է մատուցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին։ Մատուցված ծառայությունների փաթեթում ընկերությունը գրասենյակին հիմնականում տրամադրել է իրավաբանական բնույթի ծառայություններ և փաստաբանական օժանդակություն։
Արժույթի միջազգային հիմնադրամն իրենից ներկայացնում է աշխարհի 187 երկրները միավորող միջազգային կազմակերպություն: Այն նպատակ ունի ամրապնդել համաշխարհային արժութային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայություն, օժանդակել միջազգային առևտրին, խթանել զբաղվածության բարձր մակարդակը և տնտեսական աճը, ինչպես նաև կրճատել աղքատության մակարդակն աշխարհում:
USAID/HS-STAR
Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում
Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագիրն իրականացնող աշխարհառչակ «Էբթ Էսոուշիըթս» ինկ. ընկերությանը։
HS-STAR ծրագիրն ուղղված է առողջապահության համակարգի ամրապնդմանը' միաժամանակ բարելավելով տրամադրվող բուժօգնության որակը և մեծացնելով բնակչության իրազեկությունը բուժօգնության գերակա ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են մոր և մանկան առողջությունը, վերարտադրողական առողջությունը և ընտանիքի պլանավորումը, տուբերկուլյոզը, ոչ վարակիչ հիվանդությունները և անհետաձգելի բուժօգնությունը:
Եվրոպական հանձնաժողով Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (փուլ V) (AEPLAC – V) ինտերնետային կայքի պատրաստում Գլոբալ Էս Փի Սի-ն Սմարթ Սիսթեմս ընկերության հետ համատեղ մշակել է Քաղաքական և խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն - փուլ V (AEPLAC V) ծրագրի www.aeplac.euինտերնետային կայքը։ Վերջինիս գլխավոր նպատակներն են ԵՄ ինտեգրման հետ կապված հանրային կառավարման մարմինների կարողությունների զարգացմանն աջակցելը` Գործընկերության և համագործակցության համաձայնագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրերի միջոցով, ՀՀ-ում ԵՄ-ի մասին իրազեկությունը բարձրացնելը, ինչպես նաև ԵՄ Խորհրդատվական խմբին աջակցելը։
- Արդյունավետ և կարևոր խորհրդատվություն, այդ թվում նաև խորհրդատվություն` կապված ինտերնետային կայքի դիզայնի և բովանդակության հետ,
- AEPLAC V-ի անձնակազմի համար դասընթացների անցկացում` պատրաստված կայքը, վերջինիս հնարավորությունները, նրանում ընդգրկված տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգը ներկայացնելու նպատակով, ինչպես նաև կայքի օգտագործողի և ադմինիստրատորի ուղեցույցների մշակում։
Եվրոպական հանձնաժողով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության ինտերնետային կայքի պատրաստում Գլոբալ Էս Փի Սի-ն` որպես Սմարթ Սիսթեմս ՍՊԸ-ի խորհրդատու, մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի իրականացմանը» ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության ինտերնետային կայքի ձևավորման աշխատանքներին։ Կայքում կներկայացվի տեղեկատվություն` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվելիք Թվինինգ, Թայեքս, Սիգմա ծրագրերի վերաբերյալ։
- Կայքի տեսքի և բովանդակության հետ կապված մասնագիտական առաջարկություններ,
- ՀՀ պետական կառավարման մարմիններում նշանակված համապատասխան անձանց համար դասընթացի կազմակերպում, պատրաստված ինտերնետային կայքի, կայքում տեղադրված տեղեկատվության կառավարման էլեկտորանային համակարգի և դրանից օգտվելու ձևերի ներկայացում:
«Հայաստան» Համահայկական հիմնադրամ ՀԱՏՄ ՍՊԸ–ի գործունեության ֆինանսական և գործառնական վերլուծություն Գլոբալ Էս Փի Սի-ն իրականացրել է ՀԱՏՄ-ի ֆինանսատնտեսական գործունեության համապարփակ վերլուծություն և հետևյալ ուղղությունների վերաբերյալ ներկայացրել է առաջարկներ բարելավման նպատակով`
- Եկամուտներ, եկամուտների կառուցվածք,
- Շահութաբերություն, ներառյալ ինքնարժեքի և այկ ծախսերի կառուցվածք և հաշվառում,
- Ֆինանսական վիճակ,
- Մենեջմենթ և կադրային քաղաքականություն,
- Մարքեթինգային գործունեություն:
Գլոբալ Էս Փի Սի-ն աջակցել է ՀԱՏՄ ՍՊԸ-ի ղեկավարությանը բիզնես ծրագրի մշակմանը` անհրաժեշտ ուղղեցույցի տրամադրմամբ և իրականացրել է ֆինանսական արդյունքների նախնական կանխատեսումներ:
«Հայաստան» Համահայկական հիմնադրամ Շինանյութերի շուկայի հետազոտություններ ՀԱՏՄ ՍՊԸ–ի գործունեության ֆինանսական և գործառնական վերլուծության շրջանակներում Գլոբալ Էս Փի Սի–ն իրականացրել է Հայաստանում շինանյութերի շուկայի ընդհանուր հետազոտություն: Հետազոտությունը իր մեջ ներառել է շինանյութերի արտադրության և շինարարական ոլորտի ավելի քան 40 ընկերությունների հետ հարցազրույցներ, առկա հետազոտությունների ուսումնասիրություն, շինարարական ոլորտի ծավալների գնահատում և այլն:
Առևտրի համաշխարհային կազմակերպություն ԱՀԿ համաձայնագրերի վերաբերյալ մասնագիտացված դասընթացների անցկացում ՀՀ համապատասխան նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև ուսանողների և այլ շահագրգիռ կողմերի համար.
- պետական կառավարման մարմինների աշխատակիցների համար հատուկ դասախոսությունների և սեմինարների կազմակերպում և անցկացում:
Առևտրի համաշխարհային կազմակերպություն ՀՀ ինստիտուցիոնալ և իրավական համակարգերի ուսումնասիրություններ և ԱՀԿ դրույթների համապատասխանության գնահատում.
- ՀՀ նախարարություններում և պետական մարմիններում ինստիտուցիոնալ հետազոտությունների անցկացում,
- ՀՀ առևտրի ոլորտները կանոնակարգող օրենքների և ԱՀԿ համաձայնագրերի հետ կապված այլ օրենքների հետազոտություն,
- ԱՀԿ շրջանակներում տեղի ունեցող բանակցությունների ընթացքի ուսումնասիրություն:
Առևտրի համաշխարհային կազմակերպություն ԱՀԿ բանակցությունների ընթացիկ փուլում ԱՀԿ անդամ երկրների ներկայացրած առաջարկությունների, դիրքորոշումների և դրանց շուրջ կայացած քննարկումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, տեխնիկական փաստաթղթերի թարգմանություն և տպագրում.
- տեխնիկական փաստաթղթերի հետազոտում, հավաքագրում և թարգմանություն,
- ԱՀԿ բանակցությունների ներկա գործընթացի, անդամ երկրների առաջարկությունների, դիրքորոշումների և քննարկումների մասին ժողովածուների մշակում ու տպագրություն:
Առևտրի համաշխարհային կազմակերպություն ԱՀԿ ծանուցման գործակալության ինտերնետային կայքի համար նոր դիզայնի պատրաստում, շարունակական զարգացում, ընդգրկման ոլորտների ընդլայնում.
- վեբկայքի նոր դիզայնի, ֆունկցիոնալ ոլորտների և հղումների մշակում և պատրաստում,
- ԱՀԿ անդամ երկրների մաքսային ուղեցույցերի և առևտրային ռեժիմների վերաբերյալ տեղեկատվությունների ուսումնասիրություն, հավաքագրում և թարգմանություն,
- առևտրատնտեսական բնագավառում գործող օրենքների, կանոնակարգերի ու ԱՀԿ ընթացիկ փաստաթղթերի հավաքագրում, մշակում և խմբավորում:
USAID/CAPS ՀՀ ՏՀՏ քաղաքականությունների համեմատական ուսումնասիրություն ՏՏ մրցունակության աճի տեսանկյունից
- ՏՏ կենսունակ հատված ունեցող երկրների, ինչպիսիք են Իսլանդիան, Իռլանդիան, Էստոնիան, Հարավային Կորեան և Եգիպտոսը, և դրանց զարգացման ուղիների հետազոտություն և մանրակրկիտ վերլուծություն:
- Վերոնշյալ երկրների և Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման միտումների համեմատական վերլուծություն և եզրակացությունների ու առաջարկների ներկայացում:
USAID/CAPS ՏՏ զարգացման ազգային ռազմավարություն և հայեցակարգ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար
- Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության համար «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի» նախագծի մշակում տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր ոլորտ զարգացնելու և Հայաստանում կենսունակ Էլ-հասարակություն ստեղծելու՝ նախարարության ռազմավարական նպատակներին աջակցելու համար:
- ՏՏ արդյունաբերության զարգացման գլխավոր նպատակների և դրանց հասնելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրերի ուսումնասիրություն և նկարագրություն:
Համաշխարհային բանկ/Սի Փի Էս Սի Տրանսկոմ (Կանադա) ՀՀ երկաթուղիների կոնցեսիայի տենդերի գործարքի իրականացման ծառայությունների խորհրդատվություն: Գլոբալ Էս Փի Սի-ն հանդիսանում էր կանադական Սի Փի Էս Սի Տրանսկոմ ընկերության տեղական գործակալը: Վերջինիս նպատակն էր խորհրդատվություն մատուցել Հայաստանի Կառավարությանը պետական սեփականության մեջ գտնվող Հայաստանի Երկաթուղիների կոնցեսիայի վերաբերյալ: Գլոբալ Էս Փի Սի-ն պատասխանատու էր Սի Փի Էս Սի Տրանսկոմ ընկերության մոտ առաջացած ցանկացած խնդրի լուծման համար, որը կապված էր ֆինանսական խորհրդատվության հետ: Արդյունքում Սի Փի Էս Սի-ն Հայաստանի Կառավարությանը ներկայացրեց երկաթուղու կոնցեսիայի համապատասխան կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:
|