Global SPC

ՀայերենРусскийEnglish
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՅԵՄԲԵՐ 2011

pharma-armenia

Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների կողմից կազմակերպված «4-րդ միջազգային դեղագործության մրցունակության համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին։

Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները այլոց թվում ներառել են միջոցառման ապրանքանշանի, օրակարգի մշակումը, գովազդային նյութերով ապահովումը, էլեկտրոնային կայք պատրաստումը, ինչպես նաև համաժողովի ուղիղ հեռարձակման ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները։ Համաժողովին հրավիրվել են մասնակցելու ավելի քան 400 դեղ արտադրողներ, առաջատար ներմուծող ընկերություններ, լաբորատորիաներ, բժիշկներ աշխարհի տարբեր երկրներից, պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2011

EDMC

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Տնտեսական զարգացում և շուկայական մրցունակություն ծրագիրն իրականացնող միջազգային թիմի մաս ։

Տնտեսական զարգացում և շուկայական մրցունակություն (ՏԶՇՄ) ծրագիրը USAID-ի կողմից ֆինանսավորվող նախագիծ է, որի համախառն բյուջեն կազմում է 17 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրն իրագործվելու է միջազգային և հայկական խորհրդատվական ընկերությունների համատեղ գործունեության շնորհիվ՝ Պրագմա կորպորացիայի գլխավորությամբ։ Ծրագիրը հաջող իրականացումը երաշխավորված է Պրագմա կորպորացիայի, Shore Bank International, Sibley Associates, Small Enterprise Assistance Fund (SEAF), Տնտեսական և ձեռնարկատիրական զարգացման կենտրոնի (CEED), Գյուղատնտեսական զարգացման ասոցիացիայի (AIRD) միջազգային փորձագետների և «Գլոբալ Էս Փի Սի» ու Գրանդ Թորնթոն ԱՄԻՕ ընկերությունների հայ փորձագետների խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ։

 
ՍԵՊՏԵՄԲԵՐ 2011

med_inov

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է  մի շարք մարքեթինգային ծառայություններ բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվող  ամերիկյան «Մեդիքլ Իննովեյշն» ընկերությանը։ Ընկերության համար Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է www.medicalinovation.com կայքի մշակման աշխատանքները։  Պատրաստել է նշանաբանը և պատկերանշանը։ Ընկերության համար նախագծել է կորպորատիվ գույները և ոճը։

 
ՕԳՈՍՏՈՍ 2011

imf-logo

Գլոբալ Էս Փի Սի-ն մի շարք ծառայություններ է մատուցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակին։ Մատուցված ծառայությունների փաթեթում ընկերությունը գրասենյակին հիմնականում տրամադրել է իրավաբանական բնույթի ծառայություններ և փաստաբանական օժանդակություն։

Արժույթի միջազգային հիմնադրամն իրենից ներկայացնում է աշխարհի 187 երկրները միավորող միջազգային կազմակերպություն: Այն նպատակ ունի ամրապնդել համաշխարհային արժութային համագործակցությունը, ապահովել ֆինանսական կայություն, օժանդակել միջազգային առևտրին, խթանել զբաղվածության բարձր մակարդակը և տնտեսական աճը, ինչպես նաև կրճատել աղքատության մակարդակն աշխարհում:

 
ՀՈՒԼԻՍ 2011

labella

Գլոբալ Էս Փի Սի-ն ամերիկյան «Լա Բելլա Բեստիա» ոսկերչական ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է «Լա Բելլա Բեստիա»-ի պատկերանշանի և նշանաբանի մշակումը, կորպորատիվ ոճի նախագծումը ինչպես նաև կատարվել է համացանցային կայքի www.labellabestia.com պատրաստումը և ձևավորումը։
 
ՀՈՒՆԻՍ 2011

hs-star-logo

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR) ծրագիրն իրականացնող աշխարհառչակ «Էբթ Էսոուշիըթս» ինկ. ընկերությանը։

HS-STAR ծրագիրն ուղղված է առողջապահության համակարգի ամրապնդմանը` միաժամանակ բարելավելով տրամադրվող բուժօգնության որակը և մեծացնելով բնակչության իրազեկությունը բուժօգնության գերակա ոլորտների վերաբերյալ, ինչպիսիք են մոր և մանկան առողջությունը, վերարտադրողական առողջությունը և ընտանիքի պլանավորումը, տուբերկուլյոզը, ոչ վարակիչ հիվանդությունները և անհետաձգելի բուժօգնությունը:

 
ՄԱՅԻՍ 2011

pharma-magԳլոբալ Էս Փի Սի-ն ծառայություններ է մատուցել Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությանը (ԴԱՆ Միություն)՝ «Ֆարմա» դեղագործական գիտագործնական գրախոսվող հանդեսի հիմնադրման հարցերում։ Ընկերության կողմից կատարվել է Հայաստանում առողջապահական տպագիր լրատվամիջոցների հիմնադրման ու գործունեության իրավական դաշտի վերլուծություն և ԴԱՆ Միությանը տրամադրվել  համապատասխան խորհրդատվություն։ Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է նաև «Ֆարմա» հանդեսի www.pharma-mag.am կայքի մշակման աշխատանքները:

 
ԱՊՐԻԼ 2011

Mix-Trade«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ստորագրել է պայմանագիր «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ին բիզնես և իրավաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ։ «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ն QNet ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ QNet ընկերությունը մասնագիտացած է էլեկտրոնային առևտրի և ցանցային մարքեթինգի մեջ։
Ի հավելումն վերոնշյալի, «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Միքս Թրեյդ» ՍՊԸ-ին մատուցել է նաև մարքեթինգային ծառայություններ, ներառյալ՝ ապրանքանշանը, կորպորատիվ գույները, ոճը և կայքը։

 
ՄԱՐՏ 2011

abbc-logoԳլոբալ Էս Փի Սի-ն անդամակցեց Հայ-բրիտանական գործարար պալատին (Armenian British Business Chamber-ABBC), որի անդամ են 30 ընկերություններ և կազմակերպություններ։ ABBC-ն հիմնվել է 2010թ.-ի մայիսին։ Պալատի նպատակն է ծառայել որպես Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հաջողակ ընկերությունների հզոր և ազդեցիկ գործարար ցանց՝ ինպես հայ-բրիտանական բիզնեսում, այնպես էլ այլ կողմերի հետ գործարար կապերում։ ABBC-ն տեղեկատվական և ուղղորդման ծառայություններ է տրամադրում իր անդամներին և այն օտարերկրյա ընկերություններին, որոնք ունեն արտերկրի գործարար համաժողովներում Հայաստանը ներկայացնելու նպատակ։ Վերը նշվածը իրականացվում է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ՝ որպես կիզակետ ընդունելով հայ-բրիտաբական գործարար կապերի առանցքային ոլորտները։

 
ՓԵՏՐՎԱՐ 2011
can-logo

Գլոբալ էս Փի Սի-ին Children Of All Nations (CAN) կազմակերպության համար կատարել է օտարերկրացիների և ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխային որդեգրելու իրավական դաշտի հետազոտություն։ Գլոբալ էս Փի Սի-ն ուսումնասիրել է որդեգրման գործընթացը կարգավորող օրենսդրությունը, որդեգրման ընթացակարգերը, որդեգրողների և գործընթացին ներգրավված պետական մարմինների իրավունքները, իրավասությունեերը և պարտականությունները։
CAN-ը կառավարվում է Great Wall China Adoption կազմակերպության կողմից, որը ամերիկյան առաջատար որդեգրման միջազգային գործակալության բաժանմունքն է։

 
ՀՈՒՆՎԱՐ 2011
artsakh_brandy_logoԳլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք ծառայություններ հայաստանյան հայտնի ալկոհոլ արտադրող «Արցախ բրենդի» ընկերությանը` ԱՄՆ-ում կազմակերպության ներկայացուցչական գրասենյակ հիմնելու հարցում: Իրականացվել են «Artsakh America» ապրանքանիշի, կազմակերպության գրանցման և լիցենզիաների ձեռքբերման աշխատանքները։ Այսուհետ հայկական թթի, ծիրանի, դեղձի, խաղողի, հոնի, սալորի օղիները և մի շարք այլ հայրենական արտադրատեսականիներ կարտահանվեն ամերիկյան շուկա։
 
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

EDMC


imf-logo

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Մոսկովյան փ. 24, գր. #1

0002, Երևան, Հայաստան


Հեռ.՝ (+374 10) 52 08 51

Հեռ. (ԱՄՆ)՝ (+1 718) 303 20 30


Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
Ֆաքս (ԱՄՆ)՝ (+1 801) 812 86 97


Էլ. փոստ՝ info@globalspc.am