| ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
|
Ֆինանսների ոլորտում Գլոբալ Էս Փի Սի ընկերության աշխատանքային հարուստ փորձը թույլ տվեց վերածել գործունեության այս ոլորտը ընկերության հիմնական մրցակցային առավելություններից մեկը։ Գործունեության կրիտիկական ցուցանիշների գնահատման համակարգի մշակման և կիրառման շնորհիվ մենք աջակցում ենք հաճախորդի ձեռնարկության հաստատուն երկարատև զարգացմանը։ Մեր մասնագետների առանձնահատուկ գործնական փորձը, փոխառու կապիտալի շուկայի խորը իմացությունը, հնարավորություն են տալիս տրամադրել իր հաճախորդներին բարձրակագ խորհրդատվություն ֆինանսական գործունեության տարբեր բնագավառների վերաբերյալ` սկսած ձեռնարկության շուկայական գնահատումից, միաձուլման կամ ձեռքբերման վերաբերյալ բանակցությունների անցկացումից, ռիսկերի ֆինանսական պլանավորումից մինչև նոր ֆինանսական մեթոդների և գործիքների մշակումը։ Գլոբալ Էս Փի Սի-ի ֆինանսական և վերլուծաբանական փորձաքննությունը ևս մեր հաճախորդներին առաջարկվող հիմնական ծառայություններից մեկն է։ Մեր վերլուծաբանները տրամադրում են միջազագային և ներքին ֆինանսական շուկաների վերաբերյալ մանրակրկիտ, օբյեկտիվ և վճռորոշ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս մեր հաճախորդներին ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կայացնել ներդրումային որոշումներ։ Մեր ընկերության գործունեությունը ձեռնարկության ֆինանսների կառավարման խորհրդատվության բնագավառում իր մեջ ներառում է ներքոհիշյալ կատեգորիաները.
|