| HACCP – ISO 22000 |
|
ISO 22000-ն Սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային ստանդարտ է։
Այն համատեղում և լրացնում է ISO 9001-ի և ՍՎԿՎՄ-ի հիմնական տարրերը՝ սննդի անվտանգության կառավարման համակարգի (FSMS) զարգացման, իրականացման և շարունակական կատարելագործման համար արդյունավետ համակարգ տրամադրելու նպատակով։
Անվտանգ սնունդի սպառողների պահանջարկի ավելացումը, բազմաթիվ ընկերությունների հանգեցրել է զարգացնել և՛ սննդամթերքի որակը, և՛ անվտանգության կառավարման համակարգերը՝ հիմնվելով սպառնալիքների վերլուծության և կրիտիկական վերահսկման միավորումների վրա (ՍՎԿՎՄ)։ 2001թ.-ին ISO-ն սկսեց զարգացնել վերստուգվող ստանդարտ, որը հետագայում սահմանում է ՍՎԿՎՄ-ի դերը սննդի անվտանգության կառավարման համակարգերում և ձևավորեց նորաստեղծ ISO 22000-ը։ ISO 22000 ստանդարտը նախատեսված է սննդամթերքի անվտանգության կառավարման պահանջները այն կազմակերպություններին սահմանելու համար, որոնք պետք է համապատասխանեն և գերազանցեն սննդամթերքի անվտանգության կանոնները ամբողջ աշխարհում։ Այն մի ստանդարտ է, որը ընգրկում է բոլոր սպառողական և շուկայական կարիքները։ ISO 22000-ն արագացնում և պարզեցնում է գործընթացը, առանց այլ որակի կամ անվտանգության կառավարման համակարգերի վտանգի ենթարկելու։
ISO 22000 –ը միջազգային սերտիֆիկացման ստանդարտ է, որով սահմանվում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի պահանջները։ Այն կարող է օգտագործվել բոլոր կազմակերպությունների կողմից, մատակարարման համակարգում՝ ֆերմերներից մինչև սննդի ծառայությունների, մշակման, փոխադրման, պահեստավորման, տարածման և փաթետավորման։
ISO 22000-ն ստեղծում է համապատասխան անվտանգության ստանդարտ, որը ընդունված է ամբողջ աշխարհում։ Ինտեգրելով բազմաթիվ սկզբունքներ, մեթոդաբանությաններ և ծրագրեր՝ ISO 22000-ը շատ հեշտ է հասկանալ, կիրառել և ընդունել։ Այն դա դարձնում է առավել արդյունավետ, որպես գործիք դեպի շուկա մուտք գործելու համար, քան նախորդ ազգային ստանդարտների համակցությունները։
ISO 22000-ը հատկորոշում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի պահանջները, որը համատեղում է լավ ճանաչված հիմնական տարրերը, որպեսզի ապահովի սննդամթերքի անվտանգությունը սննդամթերքի շղթայում, մինչև վերջնական սպառմումը.
HACCP - ISO 22000:2005 սերտիֆիկացման առավելությունները
|
Մոսկովյան փ. 24, գր. #1
0002, Երևան, Հայաստան
Հեռ.՝ (+374 10) 52 08 51
Հեռ. (ԱՄՆ)՝ (+1 718) 303 20 30
Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
Ֆաքս (ԱՄՆ)՝ (+1 801) 812 86 97
Էլ. փոստ՝ info@globalspc.am