Global SPC

ՀայերենРусскийEnglish
ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում տնտեսությունը գտնվում է ձևավորման, փոփոխման և զարգացման փուլում: Շուկայում մրցակցության կանոնները ձեռնարկություններից պահանջում են բիզնեսի ռազմավարության վերանայում, կառուցվածքի վերակազմակերպում և ռիսկերի արդյունավետ կառավարում:


Գլոբալ Էս Փի Սի
-ի բիզնես-խորհրդատուները բարձրակարգ մասնագետներ են ծառայությունների մատուցման հետևյալ ոլորտներում.

  • Բիզնես խորհրդատվություն
  • Բիզնես ռիսկերի խորհրդատվություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային անվտանգություն
  • Անշարժ գույքի վերաբերյալ խորհրդատվություն
  • Հարկային խորհրդատվություն
  • Գործարքների ուղեկցում և խորհրդատվություն

Խորհրդատվական ծառայությունների մատուցման նկատմամբ մեր մոտեցումըի չի սահմանափակվում միայն կազմակերպությունների արդյունավետ գործունեության ռազմավարության մշակմամբ: Դեռ ավելին, մենք նպատակ ենք հետապնդում հասնել մեր հաճախորդի առավելագույն արդյունավետ գործունեությանը և ուղեկցել նրան բարեփոխումների ողջ ճանապարհին:


Արագընթաց աճ

  • Կազմակերպագործառութային կառույցների վերամոդելավորում (Կորպորատիվ կենտրոնի կազմակերպում, գործառույթների կենտրոնացում, տիպային ստորաբաժանման կազմակերպական կառույցների ունիֆիկացում)
  • Ձեռնարկության բիզնես գործընթացների վերակառուցում
  • Բյուջետավորման համակարգի ներդրում
  • Ձեռնարկության շրջանառու կապիտալի կառավարման գործընթացների կատարելագործում:

Աճող մրցակցության պայմաններում մրցակցային առավելության պահպանում և ուժեղացում

  • Արդյունավետության առանցքային ցուցանիշների մշակում և ներդրում
  • Ձեռնարկության գործառնական ռազմավարության վերանայում
  • Գործառութաարժութային վերլուծության ներդրում
  • Կառավարչական հաշվառման համակարգերի կատարելագործում
  • Գնման և տարածման համակարգերի բարելավում:
 
ԲԻԶՆԵՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Անշարժ գույքի բիզնես խնդիրների լուծումը պահանջում է իրազեկություն իրավաբանության, հարկային և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև ֆինանսական վերլուծության բարձր հմտություն` ի լրումն անշարժ գույքի շուկայում աշխատանքային փորձի: Գլոբալ Էս Փի Սի-ն խորհրդատվական կազմակերպություն է, որտեղ միավորված են վերը նշված բոլոր ռեսուրսները:

Մեր մոտեցումը տարբերվում է բազմապրոֆիլությամբ, քանի որ նախագծի մշակման աշխատանքներին են ներգրավվում ոչ միայն անշարժ գույքի հարցերով մասնագետներ, այլև հաշվապահական հաշվառման, հարկային և կորպորատիվ ֆինանսների մասնագետներ:
  • Անշարժ գույքի գնահատում և շուկայի հետազոտում
  • Անշարժ գույքի հետ գործառնությունների ռազմավարության մշակում
  • Նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորում
  • Անշարժ գույքի հետ գործառնությունների ֆինանսավորում
  • Ներքին շուկայում ուսումնասիրությունների իրականացում, օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվության տրամադրում առևտրային գործունեության որոշակի ուղղություններում ներդրումային միջավայրի վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան գործարար բանակցություններին անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում
  • Ձեր ներդրումային ծրագրերում լիարժեք իրավաբանական ուղեկցում և աջակցություն
  • Նվազագույն հարկային և ներկայացուցչական ծախսեր:


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր ծառայությունների և տեխնոլոգիաների ի հայտ գալը, գլոբալացման և կոնսոլիդացման աճի հետ համատեղ, փոխում են բանկային և ֆինանսական սեկտորի պատկերը: Գլոբալ Էս Փի Սի-ն մասնագիտացված է ֆինանսական սեկտորի հետևյալ հատվածների սպասարկմամբ.
  • Առևտրային բանկեր,
  • Ներդրումային բանկեր, ֆոնդեր և ձեռնարկություններ,
  • Ապահովագրական ձեռնարկություններ,
  • Ակտիվների կառավարման ձեռնարկություններ,


Գլոբալ Էս Փի Սի-ի մասնագետները ֆինանսական պրոդուկտների (Financial products) աճող բարդության պայմաններում օգնում են հաճախորդներին գտնել ճիշտ լուծումներ գլոբալացման և կոնսոլիդացման, ռիսկերի կառավարման, բիզնես գործընթացների վերակազմակերպման և մարքեթինգային ռազմավարության նոր տարբերակների առաջարկման, ինչպես նաև նոր պրոդուկտների մշակման հարցերով:


ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԻԶՆԵՍ-ՌԻՍԿԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Գլոբալ Էս Փի Սի-ն օգնում է բարձրացնել ձեռնարկության ընդհանուր արդյունավետությունը և դրա արժեքը բաժնետերերի և սեփականատերերի համար` տրամադրելով լուծումներ և մատուցելով ծառայություններ հետևյալ ոլորտներում.

  • Ձեռնարկության ռիսկերի կառավարման հարցեր
  • Ձեռնարկության ռիսկերի մոդելավորում, ռիսկերի բացահայտում և գնահատում
  • Ներքին վերահսկողության համակարգերի վերաբերյալ խորհրդատվություն
  • Ներքին վերահսկողության համակարգի մշակում, գործառնական գործունեության համապատասխան նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն


Մեր մասնագետները հաճախորդներին օգնում են նաև գնահատել, վերահսկել և բարելավել հարկային գործընթացները և հարկային ռիսկերի կառավարման մեխանիզմները` մշակելով լավագույն լուծումներ, որոնք բավարարում են յուրահատուկ պահանջների:


ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՎ ԱՋԱԿՑՈՒՄ
Յուրաքանչյուր գործարքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են տվյալ գործարքի իրականացման ընթացքում տարբեր ռիսկերի և գործոնների մանրակրկիտ վերահսկողություն և կոորդինացում: Լինի առք թե վաճառք, գործարքի ուղեկցման մեր մասնագետները Ձեզ կօգնեն գտնել լավագույն տարբերակը, վարել բանակցություններ, մշակել սխեմաներ և ապահովել գործարքի և Ձեր բիզնեսի ռազմավարությունների միջև ներդաշնակ կապը:

Մեր ծառայությունները ներառում են`

  • Ձեռք բերվող ձեռնարկության համալիր ստուգում
  • Համաձայնեցված ընթացակարգերի իրականացում
  • Նախավաճառքային փորձաքննություն
  • Կանխատեսումների նախապատրաստում
  • Բանակցությունների իրականացման աջակցություն
  • Առուվաճառքի պայմանագրերի ֆինանսական վերլուծություն:


ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՖԻՆԱՆՍՆԵՐ
Մեր աշխատակիցները ընդարձակ փորձ ունեն միաձուլման և ձեռքբերման, ֆինանսական նախագծման, փոխառնված ֆինանսավորման ներգրավմամբ ձեռնարկությունների ձեռքբերման, ինչպես նաև գործարքների այլ տեսակների բնագավառներում:
  • Միաձուլում և ձեռքբերում
  • Ֆինանսական մոդելավորում
  • Ձեռնարկությունների վերակառուցակարգում:
 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ֆի­նանս­նե­րի ո­լոր­տում Գլոբալ Էս Փի Սի ըն­կե­րու­թյան աշխա­տան­քային հա­րուստ փոր­ձը թույլ տվեց վե­րա­ծել գոր­ծու­նեու­թյան այս ո­լոր­տը ըն­կե­րու­թյան հիմ­նա­կան մր­ցակ­ցային ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մե­կը։ Գոր­ծու­նե­ու­թյան կրի­տի­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րի գնա­հատ­ման հա­մա­կար­գի մշակ­ման և կի­րառ­ման շնոր­հիվ մենք ա­ջակ­ցում ե­նք հա­ճա­խոր­դի ձեռ­նար­կու­թյան հաս­տա­տուն եր­կա­րատև զար­գաց­մա­նը։ 

Մեր մաս­նա­գետ­նե­րի ա­ռանձ­նա­հա­տուկ գործ­նա­կան փորձը, փո­խա­ռու կա­պի­տա­լի շու­կայի խո­րը ի­մա­ցու­թյու­նը, հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս տրա­մադ­րել իր հա­ճա­խորդ­նե­րին բարձ­րա­կագ խորհր­դատ­վու­թյուն ֆի­նան­սա­կան գոր­ծու­նե­ու­թյան տար­բեր բնա­գա­վառ­նե­րի վե­րա­բե­րյալ` սկ­սած ձեռ­նար­կու­թյան շու­կա­յա­կան գնա­հա­տու­մից, մի­ա­ձուլ­ման կամ ձեռք­բեր­ման վե­րա­բե­րյալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ան­ցկա­ցու­մից, ռիս­կե­րի ֆի­նան­սա­կան պլա­նա­վո­րու­մից մինչև նոր ֆի­նան­սա­կան մե­թոդ­նե­րի և գոր­ծիք­նե­րի մշա­կու­մը։

Գլոբալ Էս Փի Սի-ի ֆի­նան­սա­կան և վեր­լու­ծա­բա­նա­կան փոր­ձաքն­նու­թյու­նը ևս մեր հա­ճա­խորդ­նե­րին ա­ռա­ջարկ­վող հիմ­նա­կան ծառայություննե­րից մեկն է։ Մեր վեր­լու­ծա­բան­նե­րը տրա­մադ­րում են մի­ջա­զա­գային և ներ­քին ֆի­նան­սա­կան շու­կա­նե­րի վե­րա­բե­րյալ ման­րակր­կիտ, օբյեկ­տիվ և վճ­ռո­րոշ հե­տա­զո­տու­թյուն­ներ, ո­րոնք թույլ են տա­լիս մեր հա­ճա­խորդ­նե­րին ձեռք բեր­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա կայաց­նել ներդրու­մային ո­րո­շում­ներ։

­Մեր ըն­կե­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյու­նը ձեռ­նար­կու­թյան ֆի­նանս­նե­րի կա­ռա­վար­ման խորհր­դատ­վու­թյան բնա­գա­վա­ռում իր մեջ նե­րա­ռում է ներ­քո­հի­շյալ կա­տե­գո­րի­ա­նե­րը.
 
  • Ֆի­նան­սա­կան պլա­նա­վո­րում
  • Մի­ա­ձու­լում և ձեռք­բե­րում
  • Ձեռ­նար­կու­թյան շու­կա­յա­կան ար­ժե­քի գնա­հա­տում
  • Ներդ­րու­մային ռե­սուրս­նե­րի ներգ­րա­վում
  • Ձեռ­նար­կու­թյան գործ­նա­կան գոր­ծու­նե­ու­թյան վեր­լու­ծու­թյուն
  • Ֆի­նան­սա­կան ռազ­մա­վա­րու­թյան մշա­կում
  • Նոր ֆի­նան­սա­կան մե­թոդ­նե­րի և գոր­ծիք­նե­րի մշա­կում (ֆի­նան­սա­կան ին­ժե­նե­րինգ)
  • Հար­ցեր փո­խա­ռու ֆոն­դե­րի և բաժ­նե­տի­րա­կան կա­պի­տա­լի կա­ռա­վար­ման վե­րա­բե­րյալ
  • Մի­ա­ձու­լու­մից հե­տո ձեռ­նար­կու­թյան կա­ռա­վար­ման վե­րա­բե­րյալ հար­ցեր
  • Զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյան մշա­կում փո­խա­ռու ֆոն­դե­րի և բաժ­նե­տի­րա­կան կա­պի­տա­լի օգտա­գործ­մամբ
  • Փո­խա­ռու կա­պի­տա­լի շու­կայի մո­նի­տո­րինգ
  • Կա­պի­տալ ներդ­րում­ներ և ա­ռգ­րա­վում­ներ
  • Ա­լի­անս­ներ և հա­մա­տեղ ձեռ­նար­կու­թյուն­ներ
  • Ֆի­նան­սա­կան կան­խա­տե­սում­նե­րի ման­րակր­կիտ նա­խա­պատ­րաս­տում
  • Ֆի­նան­սա­կան հոս­քե­րի և ռիս­կե­րի պատ­նե­շում։

 


ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

EDMC


imf-logo

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Մոսկովյան փ. 24, գր. #1

0002, Երևան, Հայաստան


Հեռ.՝ (+374 10) 52 08 51

Հեռ. (ԱՄՆ)՝ (+1 718) 303 20 30


Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
Ֆաքս (ԱՄՆ)՝ (+1 801) 812 86 97


Էլ. փոստ՝ info@globalspc.am