Global SPC

ՀայերենРусскийEnglish
ՄԵՐ ՄԱՍԻՆ


Գլոբալ Էս Փի Սի-ն հայ-ամերիկյան մասնագիտացված ծառայություններ տրամադրող ընկերություն է, որն իր հաճախորդներին է առաջարկում բարձր որակի իրավաբանական, բիզնես և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ցանկ:

Հիմնադրման 2001 թվականից ի վեր ընկերությունն իր առջև նպատակ դրեց հաճախորդներին սպասարկել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան: Լինելով ներգրավված մասնագիտական երեք հիմնական ոլորտներում` իրավաբանական, բիզնես խորհրդատվություն և հետազոտական - վերլուծական ծառայություններ, այսօր Գլոբալ Էս Փի Սի-ն տրամադրում է նաև կառավարման և մարքեթինգային խորհրդատվություն, ինչպես նաև աջակցում է իր հաճախորդներին հաստատել գործարար կապեր Հայաստանում և արտերկրում:

Մենք սպասարկում ենք հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին, պետական մարմիններին և ֆիզիկական անձանց, հասարակական և շահույթ չհետապնդող կազմակերպություններին` ուղղորդվելով նրանց պահանջներն առավելագույնս բավարարելու առաջնային սկզբունքով:

Մենք հպարտ ենք նաև համագործակցել Սփյուռքի մեր գործընկերների հետ և տրամադրել նրանց մեր ծառայությունները ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով:

Մեր ընկերությունը
վստահելի խորհրդատու է, որն առավելագույնս աջակցում է իր գործընկերներին և հաճախորդներին զարգացման և հաջողության հասնելու ճանապարհին:

Մեր փիլիսոփայությունը
գործարար աշխարհը պատկանում է մրցունակ, փոփոխություններին արագորեն հարմարվող, լսել և սովորել ձգտող ընկերություններին, որոնք ընտրել են շարունակական առաջընթացի ճանապարհը:

Մեր առաքելությունն է
տրամադրել բարձրորակ, մատչելի, արդյունավետ, գործնական և նորարարական լուծումներ:

Մեր աշխատակիցները
բարձր որակավորում ունեցող, բացառիկ ունակություններով, ինչպես նաև փորձով և ստեղծագործական մտքով օժտված տեղական և արտերկրյա մասնագետներ են: Մեր կազմակերպության խորհրդատուներն ունեն և´ հայրենական, և´ միջազգային բարձրագույն կրթություն, ինչպես նաև տիրապետում են օտար լեզուներին:

Մեր ձգտումն է
ոչ միայն բավարարել հաճախորդների զուտ գործարար և իրավական պահանջները, այլև բացահայտել հնարավորություններ և մեր հաճախորդին առաջարկել լավագույն լուծումներ` հաջողության հասնելու համար:

Մեր հաճախորդներն
ակնկալում են և արժանի են լավագույնին: Մենք գիտենք, թե ինչպես է մտածում հաճախորդը և հասկանում ենք նրա նպատակները: Համոզված ենք` մեր նպատակները համընկնում են, այն է` կառուցել երկարաժամկետ, շարունակական և փոխշահավետ հարաբերություններ միմյանց հետ:

 
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

EDMC


imf-logo

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ

Մոսկովյան փ. 24, գր. #1

0002, Երևան, Հայաստան


Հեռ.՝ (+374 10) 52 08 51

Հեռ. (ԱՄՆ)՝ (+1 718) 303 20 30


Ֆաքս՝ (+374 10) 58 26 20
Ֆաքս (ԱՄՆ)՝ (+1 801) 812 86 97


Էլ. փոստ՝ info@globalspc.am